Ֆիլմեր

Քրիստի Պույու

Վերադարձ
Քրիստի Պույու

Քրիստի Պույու

1990-ականներին Ժնևի Տեսողական արվեստների բարձրագույն դպրոցում կինո ուսանելիս նկարահանել է իր առաջին կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը: Ռումինիա վերադառնալուց հետո շարունակել է նկարել: 2001-ին ասպարեզ է եկել  Քրիստի Պույուիառաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Ապրանք և փող»-ը, որը վավերագրական ոճին մոտ, ձեռքի խցիկով նկարահանված road movie է: Կաննի ՄԿՓ-ի «Ռեժիսորների երկշաբաթյակի» մրցույթին մասնակցած Ֆիլմը մի շարք մրցանակների է արժանացել տարբեր կինոփառատոներում, մասնավորապես  Սալոնիկում: 2004-ին Պույուն Բեռլինի ՄԿՓ-ում իր «Մի բլոկ «Քենթ» և մի տուփ սուրճ» կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Ոսկե արջ»-ի: Այնուհետև նկարահանել է «Պարոն Լըզըրեսկուի մահը», որը Կաննի ՄԿՓ-ում շահել է «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակը, ինչպես նաև այլ պարգևներ: 2010-ին ստեղծված «Ավրորան»  «Վեց պատմություն Բուխարեստի ծայրամասերից» վեցմասանոց սերիալի երկրորդ մասն է: «Սիեռանևադան» ռեժիսորի չորրորդ լիամետրաժ աշխատանքն է:

 

Ֆիլմացանկ

Ապրանք և փող (2001), Մի բլոկ «Քենթ» և մի տուփ սուրճ (2004, կ/մ), Պարոն Լըզըրեսկույի մահը (2005), Ավրորա (2010), Սիեռանևադա (2016):

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն