Ֆիլմեր

Աբաս Քիառոսթամի

Վերադարձ
Աբաս Քիառոսթամի

Աբաս Քիառոսթամի (1940 - 2016)

Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում` ապրուստը հոգալու համար ձևավորող նկարիչ, պաստառների նկարիչ և գովազդային հոլովակների ռեժիսոր աշխատելով: 1969-ին հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը, որտեղ էլ նկարահանել է իր կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ժամանակից ի վեր մշտապես գործող ռեժիսոր լինելով` դարձել է իրանական կինոյի երևելի դեմքերից մեկը: 2001-ից Քիառոսթամին տարվել է փոքրիկ կինոխցիկով և աշխատել  միայն թվային տեխնոլոգիաներով:

Ֆիլմացանկ
Հաց և ծառուղի (1979, կ/մ), Ընդմիջման ժամ (1972, կ/մ), Փորձ (1973), Ճանապարհորդը (1974), Ես էլ կարող եմ (1975, կ/մ), Մի խնդրի երկու լուծում (1975, կ/մ), Գույներ (1976, կ/մ), Հարսանեկան կոստյում (1976), Զեկույցը (1977), Հարգանքի տուրք ուսուցիչներին (1977), Ինչպես օգտագործել մեր ազատ ժամանակը (1977), Լուծում համար մեկ (1978, կ/մ), Առաջին դեպք, երկրորդ դեպք (1979, վավ.), Բերանի խոռոչի հիգիենան (1980), Կանոնավորապես կամ անկանոն (1982, կ/մ), Երգչախումբը (1982, կ/մ), Համաքաղաքացի (1983, վավ.), Ատամնացավ (1983, կ/մ), Առաջին դասարանցիներ (1984, վավ.), Բանալին (1987), Տնային աշխատանք (1989, վավ.), Խոշոր պլան (1990), Կյանք և ուրիշ ոչինչ (1992), Ձիթենիների միջով (1984), Նիսի առիթով, շարունակություն («Տեղորոշումներ»  նովելը, 1995), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Բալի համը (1997), Քամին մեզ կտանի (1999), ԱԲԳ Աֆրիկա (2001, վավ.) Տասը (2002), Հինգ ձոն Օձուին (2003, վավ.), Տասով «Տասը» (2004, վավ.), Տոմսեր (2005), Քիառոսթամիի ուղիները (2006, վավ., կ/մ), Ամեն մեկն իր կինոն ունի («Որտե՞ղ է իմ Ռոմեոն» նովելը, 2007), Շիրին (2008), Վավերացված պատճեն (2010), Սիրահարի նման (2012), Վենետիկ 70. վերաբեռնած ապագա (2013, վավ.):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն