

ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ԿԻՆՈՊԼԱՏՖՈՐՄ
ԿԻՆՈՆԱԽԱԳԾԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
(10-11 ՀՈՒԼԻՍ, 2017, ԵՐԵՎԱՆ)
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» (ՀԹԿՊ) հրավիրում է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև երկու կողմերի Սփյուռքի ներկայացուցիչ կինոգործիչներին մասնակցելու կինոնախագծերի զարգացման աշխատաժողովին։ Ընդունվում են կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծերի հայտեր: Աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացումներ և գործնական հանդիպումներ: Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:
Լավագույն նախագծին Եվրոմիության կողմից կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգև:
ՀԹԿՊ-ն կհոգա թուրքական կողմի մասնակիցների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը (յուրաքանչյուր նախագիծ ներկայացնելու համար կհրավիրվի միայն մեկ մասնակից):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017-ի հունիսի 15-ն է:
Նախագծին դիմելու համար պետք է ներբեռնել և լրացնել մասնակցության հայտը և ուղարկել այն հետևյալ փաստաթղթերի հետ միասին, անգլերեն լեզվով.
- ռեժիսորի, պրոդյուսերի և սցենարի հեղինակի կենսագրությունները և CV-ները, ներադած լեզուների իմացությունը
- հայտատուի լուսանկարը
- մոտիվացիա (ռեժիսորի/պրոդուսերի – առավելագույնը 1 էջ)
- ֆիլմի համառոտ նկարագրություն – սինոփսիս (առավելագույնը 1 էջ)
- ֆիլմի հիմնական միտքը մեկ նախադասությամբ
- ֆիլմի համառոտ նկարագրություն և մեկնաբանությունը – թրիթմենթ (մինչև 10 էջ)
- ռեժիսորի / պրոդյուսերի տեսանկյունը նախագծի մասին (մինչև 1 էջ)
- ռեժիսորի և պրոդյուսերի ֆիլմոգրաֆիաները
- նախագծի զարգացման ժամանակացույցը/աշխատանքային գրաֆիկը
- բյուջեն,ֆինանսական պլանը
Լրացված հայտերը և կից փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեներով՝
atcp@gaiff.am և info@cinemaplatform.org
ՀԹԿՊ-ն սկսել է գործել 2008 թվականից որպես համագործակցություն շահույթ չհետապնդող կազմակերպություններ «Անադոլու Քյուլթուրի» (Թուրքիա) և «Ոսկե Ծիրան» Երևանյան Միջազգային Կինոփառատոնի (Հայաստան) միջև: Այն մեկ ընդհանուր ցանց է երկու երկրների կինոգործիչների համար համագործակցության և համատեղ ֆիլմերի ստեղծման համար: Իր հիմնադրման օրվանից սկսած ՀԹԿՊ-ն աջակցել է 23 ֆիլմերի ստեղծմանը, որոց հեղինակները կինգործիչներ են Հայաստանից և Թուրքիայից:
ՀԹԿՊ 2017միջոցառումները տեղի են ունենում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում: |