Ֆիլմեր

Ջո Բեռլինգեր

Վերադարձ
Ջո Բեռլինգեր

Ջո Բեռլինգեր (ծն. 1961)

Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին և յոթ անգամ «Էմի»-ի առաջադրված, «Փիբոդի»-ի և «Էմի»-ի դափնեկիր Ջո Բեռլինգերն արդեն երկու տասնամյակ  վավերագրական կինոյի և հեռուստատեսության առաջատար դեմք է: Նրա գործերից են այնպիսի ուղենիշային վավերագրական ֆիլմեր, ինչպիսիք են «Եղբոր պահապանը»,«Կորուսյալ դրախտ»  եռերգությունը, որն օգնեց հանիրավի դատապարտված Արևմտյան Մեմֆիսի եռյակի ազատմանը, ինչպես նաև ռոք կինոհամերգի  ժանրը վերասահմանած «Մետալիկա». յուրատեսակ հրեշ»-ը : Նավթից աղտոտված Ամազոնի մասին նկարահանված «Նավթ» ֆիլմը՝ մարդու իրավունքների, բնապահպանական և այլ փառատոներում 22 մրցանակի արժանացավ և մեծ դատավեճի առիթ տվեց նավթաարդյունաբերող հսկա Chevron-ի հետ: Բեռլինգերի հինգ լիամետրաժ վավերագրական գործերի, այդ թվում 2012-ին «Էմի»-ի ներկայացված «Աֆրիկյան երկնքի տակ»  ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդենսի ՄԿՓ-ում: Նա բազմիցս արժանացել է Ամերիկացի ռեժիսորների գիլդիայի, Կինոքննադատների ազգային խորհրդի և «Անկախ ոգի» մրցանակներին:

 

Ֆիլմացանկ

Եղբոր պահապանը (1992), Կորուսյալ դրախտ (1996), Հայտնություններ. կորուսյալ դրախտ 2 (2000), Գորշ նյութ (2004), «Մետալիկա».  յուրատեսակ հրեշ (2004), Նավթ (2009), Սև ալիք. ձայներ ծովածոցից (2011), Կորուսյալ դրախտ 3. Քավարան (2011), Աֆրիկյան երկնքի տակ (2012), Հենք. hինգ տարի եզրագծից» (2013), Ուայթլի. Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդդեմ Ջեյմս Ջ. Բագլերի (2014), Թոնի Ռոբինս. ես քո գուրուն չեմ (2016), Բնաջնջման մտադրություն (2016):  

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն