Ֆիլմեր

Անթեղ
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2017 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Բաշաք Էմրե, Ահմեթ Բոյաջիօղլու |
Ռեժիսոր | Զեքի Դեմիրքուբուզ |
Սցենարի հեղինակ(ներ) | Զեքի Դեմիրքուբուզ |
Օպերատոր | Սերջան Սերթ |
Հնչյունային ձևավորող` | Գյուրքան Օզքայա |
Մոնտաժող` | Զեքի Դեմիրքուբուզ |
Նկարահանվել են` | Ասլըհան Գյուրբյուզ, Ջաներ Ջինդորուք, Թաներ Բիրսել, Իշթար Գյոքսևեն, Չաղլար Չորումլու, Դոլունայ Սոյսերթ |
Սինոփսիս
Երբ Էմինեի ամուսնուն՝ Ջեմալին ձերբակալում են Ռումինիայում, նա մենակ է մնում երեխայի հետ, որին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Էմինեն որպես ասեղնագործուհի աշխատանքի է ընդունվում կարի արհեստանոցում, որտեղ և հանդիպում է Զիյային՝ ամուսնու նախկին գործատուին: Զիյան ի վիճակի չէ անտարբեր մնալ՝ իմանալով, թե ինչ զրկանքների մեջ է այն կինը, որին ժամանակին համակրում էր: Ջեմալը, ամիսներ անց վերադառնալով, տեսնում է, որ կինն աշխատանքի է անցել կարի արհեստանոցում, իսկ երեխան առողջ է: Պատահաբար հիվանդանոցի վճարման հաշիվը տեսնելուց հետո նա պարզում է, որ Զիյան է վճարել վիրահատության համար, մի փաստ, որ Էմինեն թաքցրել էր: Կհաջողվի՞ իր գլխին եկածի համար Զիային մեղադրող և կնոջը սաստիկ խանդող Ջեմալին հաղթահարել այս վիճակը, թե՞ նա կնախընտրի անտեսել կատարվածը:
Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ