
Տատրակի բույնը
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2017 |
Ծրագիր | Խաղարկային ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Վոլոդիմիր Ֆիլիպով, Անդրիյ Սույարկո |
Ռեժիսոր | Տարաս Տկաչենկո |
Սցենարի հեղինակ(ներ) | Տարաս Տկաչենկո |
Օպերատոր | Անդրիյ Սույարկո |
Նկարիչ | Վոլոդիմիր Ֆիլիպով |
Երաժշտությունը` | Ստեֆանո Լենտինի |
Հնչյունային ձևավորող` | Ստեֆանո Լենտինի |
Մոնտաժող` | Վասիլ Մելնիկ |
Նկարահանվել են` | Ռիմա Զյուբինա, Վիտալի Լինեցկի, Մաուռո Չիպրիանի, Լինա Բեռնարդի, Նիկոլայ Բոկլան , Նատալյա Վասկո |
Սինոփսիս
Այս պատմության մեջ արտացոլված է ուկրաինուհիների մի ամբողջ սերնդի ճակատագիրը՝ նրանց, ովքեր ստիպված են արտերկրյա աշխատանքի մեկնել, որպեսզի հայրենիքում ավելի լավ ապագա ապահովեն իրենց ըտանիքներին: Բայց ֆինանսական ձեռքբերումների կողքին կորուստներն անձնական հարաբերություններում կարող են ավելի թանկ արժենալ: Ուկրաինուհի Դարինկան Իտալիայում մի քանի տարի աշխատելուց հետո վերադառնում է տուն: Նա Իտալիա էր մեկնել իր աշխատանքով Արևելյան Կարպատների Բուկովինա շրջանում ապրող ընտանիքին նեցուկ կանգնելու համար: Իսկ աշխատանքն իտալացի մի հարուստ փաստաբանի և նրա ծեր մորը խնամելն էր: Սա միայնակ գոյություն է՝ լիովին կախված գործատուներից. ծեր կինը նրան արհամարհանքով է վերաբերվում, իսկ գործը շուրջօրյա է: Փողը Դարինկայի ընտանիքին հնարավորություն է տալիս խուսափել ծանր աղքատությունից: Այդ գումարով նրանք Կարպատյան լեռներ եկող զբոսաշրջիկների համար հյուրատուն են կառուցում: Շինարարությունը ամուսինն է անում, բայց անփույթ ու դանդաղ: Եվ մինչ Դարինկան արտասահմանում փող էր վաստակում, ընտանիքը...