Ֆիլմեր

Լավ Դիաս

Վերադարձ
Լավ Դիաս

Լավ Դիաս (ծն. 1958)        

Տնտեսագիտություն, ապա կինոարվեստ  է ուսանել  Կեսոնի Կինոաշխատողների բարեկեցության հիմնադրամի (Mowelfund) կինոինստիտուտում: 2001-ին նկարահանել է «Ուեսթ Սայդ պողոտան» ֆիլմը, ապա` «Ֆիլիպինյան ընտանիքի  զարգացումը» (2004) և  «Երեմիա. գիրք առաջին»-ը (2006): «Մահը հմայանքների  երկրում» (2007) և  «Մելամաղձ» (2008) ֆիլմերը երկուսն էլ մրցանակներ են ստացել Վենետիկի ՄԿՓ-ում. առաջինը` Հատուկ մրցանակ, իսկ  երկրորդը՝ «Հորիզոններ»  ծրագրի մրցանակը: Այնուհետև Դիասը նկարահանել է «Թիթեռները հուշեր չունեն» ֆիլմը (2009), որը նույն տարի ցուցադրվել է Լոկառնոյի ՄԿՓ-ում: 2013-ին նա ասպարեզ է հանել «Նորտե. պատմության ավարտը», որը  ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք»  ծրագրում: 2014-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում Դիասը «Ոսկե ընձառյուծի» է արժանացել  «Նախորդից» ֆիլմի համար: 2016-ին Բեռլինի ՄԿՓ-ում  նրա «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմն արժանացել է Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի»:  


Ֆիլմացանկ

Բարիո Կոնսեպսիոնի hանցագործը (1998),  «Բուրգեր Բոյ» (1999), Լուսնի տակ մերկ (1999), Ուեսթ Սայդ պողոտան (2001), Հիսուս. հեղափոխականը (2002), Ֆիլիպինյան ընտանիքի  զարգացումը (2004), Երեմիա. գիրք առաջին (2006), Մահը հմայանքների  երկրում (2007), Մելամաղձ (2008), Թիթեռները հուշեր չունեն (2009), Ծնունդների հարյուրամյակ (2011),  Եղերերգ հեղափոխականին (2011), Ֆլորենտինա Հուբալդո. ԽՏԷ (2013),  Նորտե. պատմության ավարտը (2013),  Նախորդից (2014), Հատված (2015),  Օրորոցային վշտալի գաղտնիքին (2016), Հեռացած կինը (2016), Վերջի նախորդ օրը (2016, կ/մ):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն