Ֆիլմեր

Յուլիուս Շևչիկ
Վերադարձ
Յուլիուս Շևչիկ (ծն. 1978)
Ուսանել է Նյու Յորքի կինոակադեմիայում և 2006-ին ավարտել Պրահայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի (FAMU) ռեժիսուրայի բաժինը: Բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: Շևչիկի ավարտական խաղարկային ֆիլմը «Restart»-ն էր, իսկ «Նորմալը»՝ նրա առաջին համատեղ արտադրության խաղարկային կինոնկարը: Շևչիկի ֆիլմերը դրվատանքի են արժանացել կամ մրցանակներ ստացել Նյու Յորքի, Կլերմոն Ֆերանի, Մանհայմ-Հայդելբերգի, Թայպեյի, Մոսկվայի ԿՓ-երում: 2009-ին Շանհայի ՄԿՓ-ում «Նորմալը» ֆիլմի համար Շևչիկին մրցանակ է շնորհվել՝ որպես լավագույն ռեժիսորի:
Ֆիլմացանկ (ընտրանի)
Restart (2005), Նորմալը (2009), Մասարիկ (2017):

Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ