
Բոյան Վուլետիչ
Վերադարձ
Բոյան Վուլետիչ (ծն. 1977)
Ավարտել է Բելգրադի դրամատիկական արվեստների համալսարանի հեռուստառեժիսուրայի բաժինը: Որպես սցենարիստ համագործակցել է Ստեֆան Արսենևիչի հետ «Կորած և գտնված» («Սերբական պատմություն» նովելը) ալմանախում ու «Սեր և այլ հանցանքներ» լիամետրաժ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ-ի «Հատուկ համայնապատկեր» ծրագրում, իսկ ազգային կինոփառատոներում ֆիլմը երկու անգամ մրցանակի է արժանացել լավագուն սցենարի համար: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Բելգրադի գործնական ուղեցույց երգ ու լացով» ֆիլմի պրեմիերան կայացել է Կարլովի Վարիի ՄԿՓ-ի «Արևելքից արևմուտք» մրցույթում: Ֆիլմը մի շարք պարգևների է արժանացել ազգային և միջազգային կինոփառատոներում՝ (FEDEORA-ի՝ Եվրոպայի և միջերկրածովյան երկրների կինոքննադատների դաշնության մրցանակը Պուլայի ԿՓ-ում, FIPRSCI-ի մրցանակը Նովի Սադի (Սերբիա) Cinema City ԿՓ-ում, Ժյուրիի հատուկ մրցանակը Չոնջուի (Հարավային Կորեա) ԿՓ-ում: Նրա երկրորդ՝ «Տիկին Յ.-ի ռեքվիեմը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի 67-րդ ՄԿՓ-ի «Հատուկ համայնապատկեր» ծրագրում:
Ֆիլմացանկ
Սիրտս ու ես (2006, կ/մ), Բելգրադի գործնական ուղեցույց երգ ու լացով (2011), Տիկին Յ.-ի ռեքվիեմը (2017):
