
Մոհամադ Ռասուլոֆ
Վերադարձ
Մոհամադ Ռասուլոֆ (ծն. 1972)
Ռասուլոֆն առաջին քայլերն արվեսոտւմ արել է ինը տարեկանում՝ խաղալով Շիրազի թատրոնում: Թատերական ռեժիսուրայի և դրամատուրգիայի դասեր է առել: Կրթություն է ստացել սոցիալական գիտությունների բնագավառում: Բռնակալ ու անդրդվելի իշխանության պայմաններում ուշադրության կենտրոնում պահել անհատի և հասարակության փոխազդեցության հարցերն ու սոցիալական խնդիրները. մեծ մասամբ հենց սա է եղել նրա ֆիլմերի առանցքը: Նրա առաջին լիամետրաժ աքշխատանքը՝ «Աղջամուղջ» վավերագրական ֆիլմը (2002), Թեհրանի Ֆաջր 21-րդ ՄԿՓ-ում «Բյուրեղապակյա սիմորղ» է ստացել` արժանանալով նաև Իրանի Կինոյի տուն 6-րդ մրցանակաբաշխության պարգևին լավագույն վավերագրության համար: 2009-ին Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերին հետևելու ընթացքում Մոհամադ Ռասուլոֆն ու Ջաֆար Փանահին տեղում նկարահանումներ կատարելիս ձերբակալվեցին: Ռասուլոֆը վեց տարվա ազատազրկման դատապարտվեց (5 տարի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող «հավաքների կազմակերպում և դավաճանություն» մեղադրանքով, և մեկ տարի՝ հակաիշխանական քարոզչության մեջ ընդգրկվելու համար): Վերաքննիչ դատարանն առաջին մեղադրանքը հանեց, և Ռասուլոֆի ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև մեկ տարի: 2011-ին նրա «Մնաս բարով» ֆիլմն (2011) ընդգրկվեց Կաննի ՄԿՓ-ի ծրագրում, ինչի շնորհիվ Ռասուլոֆի՝ երկրից դուրս գալու արգելքը հանվեց: 2013-ին «Ձեռագրերը չեն այրվում» ֆիլմի (2013) թողարկումից և Կաննի 66-րդ ՄԿՓ-ում դրա ցուցադրությունից հետո Թեհրանի օդանավակայնում առգրավվեցին նրա անձնագիրն ու անձնական իրերը: Ներկայումս Ռասուլոֆը գրավի դիմաց ազատ է արձակվել: 2013-ին Թելուրայդի 40-րդ ԿՓ-ում Արծաթե մեդալ է շնորհվել Մոհամադ Ռասուլոֆին, Քոեն եղբայրներին և Ռոբերտ Ռեդֆորդին:
Ֆիլմացանկ
Աղջանուղջ (2002, վավեր.), Երկաթե կղզին (2005), Ճերմակ մարգագետինները (2009), Մնաս բարով (2011), Ձեռագրերը չեն այրվում (2013), Անկաշառը (2017):