
Սոֆի Գուայետ
Վերադարձ
Սոֆի Գուայետ
Գրող և ռեժիսոր: Հեղինակել է հինգ կարճամետրաժ և մեկ խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որոնք մրցանակներ են ստացել Սանդենս, Լոկառնոյի, Ռոտերդամի և Թորոնթոյի ՄԿՓ-երում: Նրա չորրորդ կարճամետրաժը՝ «Շուրջպարը» (2011), որն առաջին անգամ ցուցադրվել է Լոկառնոյի ԿՓ-ում, «Քվեբեկյան կինոհանդիպումներում» վեց մրցանակ է շահել, ներառյալ լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմի համար սահմանված մրցանակը: Սոֆի Գուայետի հինգերորդ կարճամետրաժի՝ «Մոտ ապագա»-ի (2012) համաշխարհային պրեմիերան նշանավորվեց Ազգային մրցանակով, ֆիլմն արժանացավ նաև փառատոնային հինգ այլ պարգևների՝ 2013-ին ընդգրկվելով Սանդենս ԿՓ-ի միջազգային մրցութային ծրագրում:
«Դեռ մութ, դեռ լույս» ֆիլմը Գուայետի առաջին խաղարկային լիամետրաժ աշխատանքն է:
Ֆիլմացանկ
Զուգահեռ (2008, կ/մ), Վայրի վիճակում (2009, կ/մ), Հնարքներ (2010, կ/մ), Շուրջպար (2011, կ/մ), Մոտ ապագան (2012, կ/մ), Դեռ մութ, դեռ լույս (2016):
