
Դատավարություն
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2017 |
Ծրագիր | Վավերագրական ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Շուշանիկ Միրզախանյան, Արա Մնացականյան |
Ռեժիսոր | Արա Մնացականյան |
Սցենարի հեղինակ(ներ) | Արա Մնացականյան |
Օպերատոր | Աշոտ Մկրտչյան |
Երաժշտությունը` | Ավետ Տերտերյան |
Հնչյունային ձևավորող` | Վահան Բակունց |
Մոնտաժող` | Արա Մկրտչյան |
Արտադրող ընկերություն | Production Companies Hayk Documentary Film Studio G. Chaush 50, Yerevan, Armenia |
Սինոփսիս
1921-ի մարտի 15-ին Բեռլինի Շարլոթենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թուրքիայի ՆԳ նախկին նախարար Թալեաթ փաշային: 1921-ի հունիսի 2-ին Մոաբիթի դատարանը, քննելով Թեհլիրյանի գործը, նրան անմեղ ճանաչեց: Ֆիլմի հիմնական նյութը Բեռլինի մի մշակութային կենտրոնում պարբերաբար ընթացող «Ես մարդասպան չեմ» նախագծի ցուցադրությունն է: Ֆիլմի հանդիսատեսը սրահում ներկա հանդիասատեսների հետ մեկտեղ ի վիճակի է հետևել դատավարության բոլոր փուլերին՝ մեղադրյալի և վկաների հարցաքննությանը, գործից իրազեկների ելույթներին, դատախազի մեղադրական ճառին, դատապաշտպանների ելույթներին… Կինոհանդիսատեսի համար այս ամենը մերթընդմերթ ընդհատվում է հարցազրույցներով, որոնք օգնում են հասկանալ մոտ մեկ դար առաջ կատարվածի էությունն ու կշիռը:
