
Դերդո մայրիկը եվ ընկուզենին
ՎերադարձՄասնակցության տարեթիվ | 2017 |
Ծրագիր | Վավերագրական ֆիլմերի մրցույթ |
Պրոդյուսեր(ներ) | Նագեհան Ուսքան, Գայանե Վարդանյան, Սերդար Ունալ |
Ռեժիսոր | Սերդար Oնալ |
Սցենարի հեղինակ(ներ) | Սերդար Oնալ |
Օպերատոր | Հանդե Զերքին |
Երաժշտությունը` | Circus Marcus-ի |
Հնչյունային ձևավորող` | Յալին Ուզգենջիլ |
Մոնտաժող` | Ալփեր Շեն |
Սինոփսիս
Դերդո մայրիկը 70-ամյա հայ կին է, որն ապրում է Ստամբուլում և Բիթլիսում երեխաների ու թոռների հետ: Ծնվել է գյուղում՝ Արևելյան Թուրքիայի Բիթլիս գավառում (Բիթլիսը Օսմանյան կայսրության կարևոր հայկական քաղաքներից էր): Դերդոյի քույր-եղբայրներն ու անգամ հայրը 1915-ից հետո կրոնափոխ են եղել ու մահմեդական դարձել, բայց Դերդոն դիմադրել է ու մնացել քրիստոնյա: Երբ Դերդո մայրիկն ամուսնու և ութ երեխաների հետ մնացել էր Բիթլիսում՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, գյուղի ղեկավարները շարունակ նեղում էին նրա ընտանիքին ու սպառնում: Մի օր էլ, երբ Դերդոն երեխաների հետ աշխատում էր դաշտում, ամուսնուն սպանեցին գյուղում: Նրա մահից հետո անգամ Դերդո մայրիկը սպառնալիքներ էր ստանում և ստիպված էր երեխաների հետ փախչել: 1976-ին նրանք գնացին Ստամբուլ՝ առաջին տարիներն անցկացնելով խիստ դժվարին պայմաններում: Դերդո մայրիկը դատի տվեց գյուղի ղեկավարներին, որպեսզի վերադարձնի իրենից յուրացրած հողերը: Ինը տարի անց նա շահեց դատն ու վերադարձավ գյուղի իր տունը: Այսօր՝ նույնիսկ այդ բոլոր տառապանքներից ու դեպքերից հետո, Դերդոն չի հրաժարվում գյուղ գնալուց և ամեն ամառ երկու ամիս անցկացնում է այնտեղ. իրեն մնացած մի փոքրիկ հողակտորի ծառերից ընկույզ է հավաքում, իսկ հետո վերադառնում Ստամբուլ:
Մրցանակներ
«Ոսկե կակաչ» մրցանակ, Ստամբուլի ՄԿՓ, 2017