Ֆիլմեր

Սերդար Oնալ
Վերադարձ
Սերդար Ունալ (ծն. 1981)
Ավարտել է Հաջեթեփե համալսարանի մաթեմատիկայի բաժինը, աշխատել Տրապիզոնում ու Ստամբուլում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Կինոկրթությունը ստացել է Մարմարայի համալսարանում: Նկարել է «Օդենսա» ֆիլմը մի պատանի նիգերիացու մասին, որը փորձում է ֆուտբոլիստ դառնալ: Oնալի առաջին կարճամետրաժ խաղարկային աշխատանքը «Կարճ ֆիլմ Վոնգ Կարվայի մասին» ֆիլմն է, որը ցուցադրվել ու մրցանակներ է շահել Թուրքիայի և աշխարհի բազմաթիվ փառատոներում: Սերդար Oնալն այսօր էլ շարունակում է Ստամբուլում աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ:
Ֆիլմացանկ
Օդենսա (2014, վավեր.), Կարճ ֆիլմ Վոնգ Կարվայի մասին (2015, կ/մ), Դերդո մայրիկը և ընկուզենին (2017, վավեր.):

Փառատոն
Ծրագրեր
Պարգևներ և ժյուրիներ
Մամուլ
Հովանավորներ