Ֆիլմեր

Արջ-Ասպետ Շերմազանյան

Վերադարձ
Արջ-Ասպետ Շերմազանյան

Արջ-Ասպետ Շերմազանյան (ծն. 1993)

Ռեժիսոր, սցենարիստ: 2010-12 թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետում (Անետա Երզնկյանի արվեստանոց): Զուգահեռաբար մասնակցել է «Ոսկե ծիրանի» մեկամյա բարձրագույն կինոդպրոցի դասընթացին, որտեղ վարպետության դասեր են անկացրել անվանի  կինոռեժիսորներ Յոս Ստելինգը, Քշիշտոֆ Զանուսսին, Աբաս Քիառոսթամին և այլք:  2012-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուստանյան պետական ինստիտուտի խաղարկային ռեժիսուրայի ֆակուլտետ (Ալեքսանդր և Վլադիմիր Կոտտերի արվեստանոց): 2017-ին իր համակուրսեցիների հետ հիմնել է Vanart կինոընկերությունը, որը զբաղվում է կարճամետրաժ ֆիլմերի, երաժշտական տեսահոլովակների և գովազդային հոլովակների արտադրթյամբ: Շերմազանյանի կարճամետրաժ ֆիլմերի մի մասը մրցանակների է արժանացել կինոփառատոներում: Մի շարք պատմվածքների և հոդվածների հեղինակ է:

 

Ֆիլմացանկ

Իմ Ալբերտ քեռին (2013), Մի գողացիր (2014), Մարդ սպանել (2015, կ/մ), Ամնեզիա  (2016, կ/մ) , Փնտրվում են 4-ը (2017, կ/մ), Աղ ու հաց (2017, կ/մ):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն