Ֆիլմեր

Կառույցը փտած է, ընկեր

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Հայկական համայնապատկեր

Կառույցը փտած է, ընկեր
Պրոդյուսեր(ներ) Կարինե Թորոսյան
Ռեժիսոր Կարինե Թորոսյան
Սցենարի հեղինակ(ներ) Վիգեն Բերբերյան
Օպերատոր Արթուր Ուստյան
Նկարիչ Յան Քեբբի
Հնչյունային ձևավորող` Կարինե Թորոսյան, Դավիթ Դավթյան
Մոնտաժող` Տիգրան Բաղինյան
Նկարահանվել են` Վեպը, Մենուան, Լիլիթը, Էմերիկը, Անրին, Գևորգը:
 

Սինոփսիս

Ո՞վ է Ֆրունզը. մարդիկ կասեն՝ Մարիաննայի ու Սերգեյի որդին է, աչքի չընկնող  մի տղա, որ իր սայլակի մեջ նստած՝ Փարիզն է հայտնաբերում Սենի երկայնքով:  Երբ ծնողները բաժանվեցին, փոքրիկ Ֆրունզը ներփակվեց, հետո Լեգոյի աղյուսներն օգնության հասան:  Նա անվնաս ու անհամարձակ է թվում, բայց չպետք է խաբվել. փոքրիկ Ֆրունզը   պայթելու պատրաստ արհավիրք է: Ընտանեկան բարդությունները հաղթահարելով՝ Ֆրունզը մեծանում ու  դառնում է ճարտարապետ և որոշում է հեռանալ Փարիզից: Նա ուղևորվում է Հայաստանի մայրաքաղաք Երևան: Մինչ Երևանը թեժ կառուցապատման  մեջ  է, նա  համալսարանում դասախոսում է ճիշտ  նախագծի  հիմունքների ու ցեմենտի հանդեպ իր չխամրող սիրո մասին: Ավերիչ գնդերը ճոճվում են քաղաքով մեկ, կռունկները կետգծում են նրա երկինքը, իսկ ցեմենտով լի բեռնատարներն անցնում են քաղաքի նեղլիկ փողոցներով:  Պատմական քաղաքի ոչնչացումից վրդովված բնակիչներն ապրում են  հետնախորշերում:  Նրանցից շատերը նախկին խորհրդային քաղաքի վերակառուցման աղետաբեր ծրագրի պատճառով կորցրել են իրենց տները: Երևանը նաև հեղափոխության շեմին գտնվող քաղաք է, քանի որ նրա բնակիչներին իրենց տներից դուրս են արել, և դա  ողբերգական հետևանքի է հասցրել:  Մինչդեռ Ֆրունզի հայրն իր քաղաքային նախագիծն է առաջ մղում՝  նոր Երևան կառուցելու միտումով. քաղաք, որը ոչ հիշողություն ունի, ոչ պատմություն:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն