Ֆիլմեր

Կարինե Թորոսյան

Վերադարձ
Կարինե Թորոսյան

ԿարինեԹորոսյան

Ծնվել է Բեյրութում: Վաղ մանկությունն անցկացրել է Բեյրութում մինչև  ինը տարեկանում ծնողների հետ Կանադա տեղափոխվելը: Թորոնթոյի Յորք համալսարանում լուսանկարչություն և կինո ուսանելուց, այնուհետև լուսանկարիչ աշխատելուց հետո նրա ուշադրության կենտրոնում հայտնվել է կինոռեժիսուրան: Կարինե Թորոսյանն իրեն բնորոշում է որպես «ինքնուս ռեժիսոր», ինչն առանձնապես ընդգծվում է նրա բազմազան ու համապարփակ ֆիմացանկով: Այսօր այդ ֆիլմացանկն ընդգրկում է 25 ֆիլմ, որոնց մեծ մասը ցուցադրվել է տեղի և արտասահմանյան փառատոներում, ինչպես նաև թանգարաններում  (օր.՝ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում և  Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում):

 

Ֆիլմացանկ

Տեսիլներ (1992), Հարթակ (1993), Մշեցի աղջիկը (1994), Բոցերում խեղդվելով (1995), Իմ սեփական մոլուցքը (1996), Կիրքը՝ խաչված (1997), Նռնենի (1998), Գտիր քո սրբազան ինքնությունը (1998), Կարմիր աղյուս (1999), Sparklehorse (1999), Փոշի (2000), Մահ ամենքին (2000), Հոգիս (2000), Մանկունք արևի տակ (2001), Աղոտ հանդիպումներ (2002), Խորգոմի պարտեզը (2003), Sandias Eustasy (2004), Հիպնոսացնել/կախարդել. System of a Down (2005), Քար, ժամանակ, հպում (2007), Ընտրիր մեռածին (2007), Համեցեք (2008), Ես Բուրջ Համուդից եմ (2012), Կառույցը փտած է, ընկեր (2017):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն