Ֆիլմեր

Գիորգի Սիխարուլիձե

Վերադարձ
Գիորգի Սիխարուլիձե

Գեորգի Սիխարուլիձե  

Ծնվել է Թբիլիսիում, 18 տարեկանում տեղափոխվել  Ամերիկա և ընդունվել Նյու Յորքի համալսարան: Գերազանցությամբ  ավարտել է լրագրության բաժինը բալակավրի աստիճանով,  ապա ռեժիսուրայի  մագիստրատուրայի համար դիմել  Քոլամբիա համալսարան: 2014-ին վերադարձել է Վրաստան և դարձել իր առաջին  կարճամետրաժ  ֆիլմի պրոդյուսերը, սցենարիստն ու ռեժիսորը: «Ձուկը, որ խեղդվեց» ֆիլմի պրեմիերան կայացել է Կլերմոն-Ֆերանի ԿՓ-ում:  Ստանալով Կատարինա Օտտո-Բերնշտայնի անվան դրամաշնորհ՝ Սիխարուլիձեն նկարահանել է իր երկրորդ կարճամետրաժ աշխատանքը՝ «Կարմիր խնձորը», որի   պրեմիերան կայացել է 2016-ին Թորոնթոյի ՄԿՓ-ի պաշտոնական մրցութային ծրագրում: Սիխարուլիձեն ռեժիսուրա է դասավանդում Հյուսիս-արևմտյան, Ուիլյամ Փաթերսոն և Քոլամբիա համալսարաններում: Այժմ նա իր երրորդ կարճամետրաժ աշխատանքի՝ Վրաստանում նկարահանված  «Հայրենիք» ֆիլմի  հետարտադադրական փուլում է: 

 

Ֆիլմացանկ
Ձուկը, որ խեղդվեց (2014), Կարմիր խնձոր (2016), Հայրենիք (2017):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն