Ֆիլմեր

Ծովի լռությունը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Հարգանքի տուրք

Ծովի լռությունը
Պրոդյուսեր(ներ) Ժան-Պիեռ Մելվիլ, Մարսել Կարտյե
Ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլ
Սցենարի հեղինակ(ներ) Ժան-Պիեռ Մելվիլ
Օպերատոր Անրի Դըկաե
Երաժշտությունը` Էդգար Բիշով
Հնչյունային ձևավորող` Ժակ Կառեր
Մոնտաժող` Ժան-Պիեռ Մելվիլ, Անրի Դըկաէ
Նկարահանվել են` Հաուարդ Վերնոն, Նիկոլ Ստեֆան, Ժան-Մարի Ռոբեն, Ամի Աառո, Ժորժ
Պատրի
 

Սինոփսիս

1941 թվական, նացիստների կողմից օկուպացված ֆրանսիական  փոքրիկ քաղաք: Տարեց տղամարդու և նրա եղբոր աղջկա կամքին հակառակ նացիստները բռնագրավում են նրանց տունն իրենց սպաներից մեկի՝ լեյտենանտ Վեռներ ֆոն Էբրենաքի համար, քանի դեռ վերջինս գործերի բերումով պետք է մնա այդ տարածքում: Որպես նացիստների նկատմամբ խորհրդանշական ու բառացի բողոքի նշան՝ տանտերերն  անտեսում են սպային՝ հրաժարվելով խոսել նրա ներկայությամբ, թեև անում են այն ամենը, ինչ պահանջվում է իրենցից: Սպան այդ տանը մնալուն հարգանքով է վերաբերվում, ասես հյուր է:  Նա ակնածանքով է արտահայտվում, ի թիվս այլ բաների, մշակույթի, երաժշտության ու գրականության (մանավանդ որ կոմպոզիտոր է և երաժիշտ)` իր ազգային հպարտության մասին, Ֆրանսիայի հանդեպ տածած սիրո  և  պատերազմից ունեցած ակնկալիքների մասին՝ հատկապես հուսալով տեսնել հզոր ու ազատ Ֆրանսիա՝ ավելի հզոր, քան պատերազմից առաջ, և ֆրանսիական ու գերմանական մշակույթների միաձուլում, որը կհարստացնի բոլոր եվրոպացիների կյանքը: Այդ տանը բնակվելու վեց ամիսների վերջում սպան մեծ ազդեցություն է թողնում տանտերերի վրա, թեև նրանք այնքան էլ չեն գիտակցում դա, ինչպես որ Ֆրանսիայում անցկացրած ժամանակն է մեծ ազդեցություն թողնում  հենց իր՝ սպայի վրա՝ բացելով նրա աչքերը պատերազմի իրական բնույթը հասկանալու իմաստով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն