Ֆիլմեր

Կարմիր շրջան

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Հարգանքի տուրք

Կարմիր շրջան
Պրոդյուսեր(ներ) Ռոբեր Դորֆման
Ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլ
Սցենարի հեղինակ(ներ) Ժան-Պիեռ Մելվիլ
Օպերատոր Անրի Դըկաե
Նկարիչ Թեոբալդ Մյորիս
Երաժշտությունը` Էրիկ դը Մարսան
Հնչյունային ձևավորող` Ժան Նենի
Մոնտաժող` Մարի-Սոֆի Դյուբուս
Նկարահանվել են` Ալեն Դելոն, Բուրվիլ, Ջան-Մարիա Վոլոնտե, Իվ Մոնտան, Ֆրանսուա Պերյե, Անդրե Էքյան
 

Սինոփսիս

Բանտի պահապաններից մեկը հնգամյա բանտարկությունից գող Կոռեի ազատվելու  նախօրեին նրան ակնեղենի կողոպուտի առաջարկ է անում: Կոռեն գտնում է իր նախկին բոսին՝ Ռիկոյին, և նրանից գումար գողանում: Ռիկոն երկու գանգստեր է ուղարկում Կոռեին սպանելու և գողացված գումարը վերադարձնելու համար: Միաժամանակ հանցագործ Վոժելը, որին կոմիսար Մատտեին տեղափոխում է գնացքով, հաջողում է փախչել: Կոռեն Մարսելից  Փարիզ է գնում, իսկ Վոժելը թաքնվում է Կոռեի մեքենայի բեռնախցիկում: Կոռեն հայտնաբերում է Վոժելին, բայց ի վերջո համաձայնում նրան Փարիզ հասցնել: Երբ Ռիկոյի ուղարկած գանգստերները կտրում են Կոռեի ճանապարհը, Վոժելը պաշպանում է նրան՝ սպանելով հանցագործներին, բայց Կոռեն կորցնում է գումարը: Փողից զրկվելով՝ նա որոշում է Վոժելի հետ դիմել ակնեղենի կողոպուտին և գործին մասնակից է դարձնում  նաև ոստիկանության նախկին խուզարկու Ժանսենին: Եռյակը փայլուն կերպով կատարում է գողությունը, բայց Ռիկոն վրեժ է տենչում, իսկ Մատտեին անբարո, բայց հմուտ ոստիկան է, որն ընդունակ է ամեն միջոց գործադրել, միայն թե բանն ավարտին հասցնի:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն