Ֆիլմեր

Ժան-Պիեռ Մելվիլ

Վերադարձ
Ժան-Պիեռ Մելվիլ

Ժան-Պիեռ Մելվիլ (1917 – 1973)

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի անկումից հետո Ժան-Պիեռ Գրունբախը միացավ Ֆրանսիական Դիմադրության շարժմանը  երկիրն օկուպացրած  գերմանացի նացիստների դեմ մարտնչելու նպատակով:  Սիրելի ամերիկացի գրող Հերման Մելվիլի ազգանունը նա դարձրեց  իր զինվորական կեղծանունը: Պատերազմից վերադառնելուց հետո դիմեց  ռեժիսորի օգնական  դառնալու համար, բայց մերժվեց: Առանց աջակցության  որոշեց   սեփական միջոցներով ֆիլմեր նկարահանել՝  շարունակելով  օգտագործել Մելվիլ  կեղծանունը: Նրան ճանաչում բերեցին իր դրամատիկ, մինիմալիստական քրեական դրամաները «սև» ֆիլմի ոճով, որպիսիք են «Մատնիչը» (1962), «Սամուրայը» (1967), «Կարմիր շրջանը» (1970)  Ալեն Դելոնի (թերևս լիակատար «մելվիլյան» դերասան), Ժան-Պոլ Բելմոնդոյի և Լինո Վենտուրայի նման մեծ աստղերի մասնակցությամբ: Ոգեշնչվելով 1930-40-ական թվականների ամերիկյան  կինոյով, հատկապես գանգստերական ֆիլմերով, նա իր գործերին բնորոշ տեսք տալու համար օգտագործել է այնպիսի հատկանշական մանրամասներ, ինչպիսիք են զենքը, հագուստեղենից անձրևանոցը, ֆեդորա լայնեզր գլխարկները և այլն:

Մելվիլի անկախությունն ու նկարահանման «ռեպորտաժային» ոճը (նա առաջին ֆրանսիացի ռեժիսորներից էր, որ իրական տեղանքներում էին մշտապես նկարահանումներ անում) մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական «նոր ալիքի» վրա: Ժան-Լյուկ Գոդարը նրան ընդգրկեց  «նոր ալիքի» հիմնաքարային գործերից մեկի՝ «Վերջին շնչում»  ֆիլմի երկրորդական դերակատարների կազմում: Իսկ երբ  դժվարանում էր ֆիլմը մոնտաժել, Մելվիլն առաջարկեց  թողնել միայն  կադրի լավագույն հատվածները: Գոդարը ոգևորությամբ գործի անցավ, իսկ  նորարարական՝ «ցատկերով մոնտաժը» դարձավ ֆիլմին վիճակված համբավի  բաղադրամասը:

 

Ֆիլմացանկ

24 ժամ ծաղրածուի կյանքից (1946, կ/մ), Ծովի լռությունը (1949), Անտանելի զավակներ (1950),  Երբ կարդաս այս նամակը (1953), Խաղամոլ Բոբը (1956), Երկուսը Մանհեթենում (1959), Լեոն Մորեն, քահանա (1961), Մատնիչը (1963), Ֆերշո ավագը (1963), Երկրորդ շնչառություն (1966), Սամուրայը (1967), Ստվերների բանակը (1969), Կարմիր շրջան (1970), Ոստիկան (1972):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն