Ֆիլմեր

Հետպատկերներ

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Հարգանքի տուրք

Հետպատկերներ
Պրոդյուսեր(ներ) Միխալ Կվեչինսկի
Ռեժիսոր Անջեյ Վայդա
Սցենարի հեղինակ(ներ) Անջեյ Մուլյարչիկ
Օպերատոր Պավել Էդելման
Նկարիչ Մարեկ Վարշևսկի
Երաժշտությունը` Անջեյ Պանուֆնիկ
Հնչյունային ձևավորող` Մարիա Խիլարեցկա, Կացպեր Հաբիշյակ, Մարչին Կաշինսկի
Մոնտաժող` Գրաժինա Գրադոն
Նկարահանվել են` Բոգուսլավ Լինդա, Ալեքսանդրա Յուստա, Բրոնիսլավա Զամախովսկա:
Արտադրող ընկերություն Akson Studio TVP - Telewizja Polska National Audiovisual Institute (NINA) PISF, Tumult Foundation
 

Սինոփսիս

Հետպատերազմյան Լեհաստանում հայտնի նկարիչ Վլադիսլավ Ստշեմինսկին դասավանդում է Լոձի կերպարվեստի ազգային դպրոցում: Որպես մեծ արվեստագետ և ունիզմի տեսության համահեղինակ Ստշեմինսկին հայտնի է դարձել տակավին Երկրորդ աշխարհամարտից առաջ: Ուսանողները դեռ ընդունում են նրան որպես «արդի նկարչության մեսիա», այնինչ համալսարանական ղեկավարությունը և Մշակույթի նախարարությունը այլ կարծիքի են: Ի տարբերություն սոցռեալիզմին հավատարիմ և կոմկուսի առաջադրանքները կատարող արվեստագետների՝ Ստշեմինսկին չի դավաճանում իր արվեստին: Նա հրաժարվում է ենթարկվել կուսակցության հաստատած կարգերին, ինչի համար էլ,  ի վերջո, վտարվում է համալսարանից և Նկարիչների միությունից: Բայց Ստշեմինսկու ուսանողները շարունակում են սատարել ուսուցչին՝ հաճախելով նրա մասնավոր դասախոսություններին: Գրառում են ուսուցչի Մտապատկերի տեսությունը և ունկնդրում իրենց գործերի նրա քննադատությունը: Բայց գործազուրկ Ստշեմինսկու վիճակը կորցրած ձեռքի ու ոտքի պատճառով վատանում է, շուտով նա ընկնում է աղքատության գիրկը, մինչդեռ կոմունիստական իշխանությունները մնում են անսասան նրան կործանելու իրենց գործողությունների մեջ:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն