Ֆիլմեր

Անջեյ Վայդա

Վերադարձ
Անջեյ Վայդա

Անջեյ Վայդա (1928 - 2016)
Կինոյի և թատրոնի ռեժիսոր: Ավարտել է Կրակովի գեղարվեստի ակադեմիան և Լոձի կինոդպրոցը: 1989-91 թթ. եղել է Լեհաստանի Հանրապետության սենատոր: Բազմաթիվ մրցանակների և պարգևների դափնեկիր է, որոնց թվում են Բրիտանական կինոակադեմիայի պատվավոր մրցանակը (1982), Օնասիսի մրցանակը (Հունաստան 1982), Պատվո լեգեոնի շքանշանը (Ֆրանսիա, 1982), «Սեզարը» (Ֆրանսիա, 1983), Պիրանդելլոյի գեղարվեստական մրցանակը (Իտալիա, 1986), Կիոտոյի մրցանակը (Ճապոնիա, 1987), Եվրոպական կինոյի «Ֆելիքս» մրցանակը ստեղծագործական ավանդի համար (1990), Ծագող արևի շքանշանը (Ճապոնիա, 1995), Կայսերական մրցանակը (Ճապոնիա, 1997), «Ոսկե առյուծը»` ստեղծագործական ներդրման համար (Վենետիկի ՄԿՓ, 1998), պատվավոր «Օսկարը» (2000), Պատվո լեգեոնի կոմանդորի տիտղոսը (Ֆրանսիա, 2001), պատվավոր «Ոսկե արջը» (Բեռլինի ՄԿՓ, 2006):

Ֆիլմացանկ
Չար տղան (1950), Իլժյան խեցեգործություն (1951), Երբ դու քնած ես (1952), Սերունդ (1955), Ես գնում եմ դեպի արևը (1955), Ջրանցք (1957), Մոխիր և ադամանդ (1968), Լյոտնա (1959), Անմեղ հրաշագործներ (1960), Սիբիրցի լեդի Մակբեթը (1961), Սամսոն (1961), Սերը քսան տարեկանում («Վարշավա» նովելը, 1962), Մոխիր (1965), Ամեն ինչ` վաճառքի (1968), Շերտակարկանդակ (1968, հ/ֆ), Դրախտի դարպասը (1968), Ճանճաորս (1969), Կեչուտ (1970), Բնապատկեր ճակատամարտից հետո (1970), Պիղատոսը և մյուսները (1972), Հարսանիք (1973), Ավետյաց երկիր (1975), Ստվերագիծը (1976), Մեռած դասակարգ (1977, հ/ֆ), Մարմարե մարդը (1977), Առանց ցավազրկման (1978), Ներս անցնելու հրավեր (1978), Տան մթնոլորտը թող Քեզնով որոշվի (1979), Վիլկոյի օրիորդները (1979), Անցնող տարիների, անցնող օրերի հետ (1980), Դիրիժորը (1980), Երկաթե մարդը (1981), Դանտոն (1983), Սերը Գերմանիայում (1983), Սիրային դեպքերի քրոնիկոն (1986), Ֆրանսիացիները` տարբեր աչքերով (1988, մինի հ/ս), Դևեր (1988), Կորչակ (1990), Արծվով մատանին (1992), Ոճիր և պատիժ (1992, հ/ֆ), Նաստասյա (1994), Չարչարանաց շաբաթը (1995), Օրիորդ Ոչ ոք (1996), Պան Տադեուշ (1999), Ֆրանչիշեկ Կլոսի դատավճիռը (2000), Հունիսյան գիշեր (2001). Լեհական կինոյի դասը (2002), Վրեժ (2002), Համերաշխություն, համերաշխություն («Հույսի մարդը» նովելը, 2005), Կատին (2007), Խնկեղեգ (2008), Նկարահանի՛ր: Եթե սիրում ես, նկարահանի՛ր (2010, վավ.), Վալենսա. հույսի մարդը (2013), Հետպատկերներ (2016):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն