Ֆիլմեր

Ճակատագրի դիմանկար

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Հարգանքի տուրք

Ճակատագրի դիմանկար
Պրոդյուսեր(ներ) Լիլիթ Մարտիրոսյան
Ռեժիսոր Գարիկ Մաշկարյան
Սցենարի հեղինակ(ներ) Գարիկ Մաշկարյան
Օպերատոր Վահե Տերտերյան
Հնչյունային ձևավորող` Հարութ Քոթանջյան
Մոնտաժող` Արսեն Զատիկյան
Արտադրող ընկերություն Contact Media LLC
 

Սինոփսիս

Ի՞նչ է ճակատագիրը: Ի՞նչ է հաջողությունը: Գուցե փո՞ղ, բա՞խտ, սիրած էա՞կ, աշխատա՞նք, նվիրված ընկերնե՞ր, սիրող զավակնե՞ր:  Իսկ գուցե հաջողությունը  ազատությո՞ւնն է ստեղծագործության մեջ ու մտածելակերպում:  Ե՞րբ կարող ես ասել, որ հասել ես հաջողության: Նա  Ռուբեն Սիմոնովի և Միխայիլ Ռոմի  աշակերտն է եղել, այնպիսի սիրված ֆիլմերի հեղինակ է, ինչպիսիք են «Առաջին սիրո երգը» և «Խաթաբալան»: Նրան բախտ է վիճակվել աշխատել այնպիսի տաղանդավոր արվեստագետների հետ, ինչպիսիք են Մինաս Ավետիսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք: Նրա գործերով կրթվել են  տաղանդավոր ռեժիսորների սերունդներ: Սա  փորձ է  վերլուծելու արվեստագետին բնորոշ գծերը, գտնելու  շատ հարցերի պատասխաններ,  վերականգնելու նրա կերպարի արդեն անտեսանելի որոշ կողմերը, տեսնելու Յուրի Երզնկյան արվեստագետին պաղ մշուշ միջից, որով ժամանակը պարուրում է գովերգված մեծերին:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն