Ֆիլմեր

Գարիկ Մաշկարյան

Վերադարձ
Գարիկ Մաշկարյան

Գարիկ Մաշկարյան (ծն. 1966)
1990-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեների մասնագիտությամբ: 1989-91 թթ. սովորել է Երևանի պետական կամերային թատրոնում:  1995- 2000 թթ.  աշխատել է որպես գովազդային գործակալության  տնօրեն:  Հայ մշակույթի երախտավորների մասին պատմող մի շարք  վավերագրական ֆիլմերի հեղինակ է, նաև Արամոյի ու Էմմա Պետրոսյանի երաժշտական տեսահոլովակների ռեժիսորը: 2005-06 թթ.  եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենը՝ հեղինակելով  մի շարք հեռուստատեսային նախագծեր: 2011-ին աշծատել է միաժամանակ երեք հեռուստասերիալի վրա («Ներիր ինձ», «Սադրանք», «Եդեմի գաղտնիքները»): Հետագայում եռանդուն գործունեություն է ծավալել տարբեր հեռուստաընկերությունների համար վավերագրական ֆիլմեր և հեռուստասերիալներ նկարահանելով:

Ֆիլմացանկ

Հարսնացուն Ջերմուկից (համառեժ.՝ Սուրեն Բաբայան, 1997), Մեծապատիվ մուրացկաններ (1998), Կիրակնօրյա այցելու  (2001), Երևան ջան (2003), Նուռ (2004, վավեր.), Ճանապարհ դեպի հաղթանակ (2007, վավեր.), Մարտին Վարդազարյան (2007, վավեր.), Մեր քաղաքապետը (2007, վավեր.), Հայկական ջազի պատմությունը (2008, վավեր.), Սպարտակ (2008, վավեր.), Պատգամ (2008, վավեր.),  Տաքսի «Էլի լավ ա» (նովել, 2008), Քարացած մեղեդի (2009, վավեր.), Բնակմիջավայր  (2011, կ/մ), Տաթևիկ Հովհաննիսյան (2015, վավեր.), Տիգրան Հեքեքյան (2015, վավեր.), Ժողովրդական երաժշտության հետքերով (2016, վավեր.), Ձեռագիր, որն ըմբռնում է ծնում (2016, վավեր.), Ճակատագրի դիմանկար (2017, վավեր.):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն