Ֆիլմեր

Ալտամիրա

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Հետահայաց ցուցադրություններ

Ալտամիրա
Պրոդյուսեր(ներ) Ալվարո Լոնգորիա, Լուկրեսիա Բոտին, Էնդի Փաթերսոն
Ռեժիսոր Հյու Հադսոն
Սցենարի հեղինակ(ներ) Խոսե Լուիս Լոպես-Լինարես, Օլիվիա Հեթրիդ
Օպերատոր Խոսե Լուիս Ալկաինե
Նկարիչ Ալեխանդրո Ֆեռնանդես, Բենյամին Ֆեռնանդես
Երաժշտությունը` Մարկ Նոփֆլեր, Իվլին Գլենի
Հնչյունային ձևավորող` Դանի Ֆոնտրոդոնա
Մոնտաժող` Պիա Դի Չաուլա
Նկարահանվել են` Անտոնիո Բանդերաս, Գոլշիֆթե Ֆարահանի, Ալլեգրա Ալեն, Կլեման Սիբոնի, Ռուփերթ Էվերեթ:
Արտադրող ընկերություն Mare Nostrum Productions, El Maestro de Altamira, A.I.E., Fox International Productions
 

Սինոփսիս

1879 թվական. կանաչ բլուրների, ձյունածածկ գագաթների և հյուսիսային Իսպանիայի տպավորիչ ափեզրի միջև 9-ամյա Մարիա Սաուտուոլան հոր`սիրող հնագետ Մարսելինոյի հետ բացառիկ բան է հայտնաբերում, մի բան, որ կփոխի մարդկության պատմությունը: Խոսքը վաղնջական քարանձավային արվեստի նմուշի մասին է. քառատրոփ սլացող բիզոնի արտակարգ թարմաշունչ ու կատարյալ պատկերներ: Սկզբում ամեն ինչ լավ է ընթանում, նույնիսկ թագավորն է ժամանում քարայրով հիանալու, բայց Մարիայի մայրը` գեղեցիկ ու բարեպաշտ Կոնչիտան, միակը չէ, ում խռովում է այն միտքը, թե նախապատմական շրջանի վայրենիները կարո՞ղ էին նման հոյակապ արվեստ ստեղծել: Կաթոլիկ եկեղեցին տասը հազար տարվա վաղմության հավակնող արվեստի նմուշը դիտարկում է որպես անաստված ռացիոնալիստների հարձակում աստվածաշնչյան ճշմարտության վրա: Զարմանալիորեն գիտնականները ևս դոգմատիկ ու հետադիմական վերաբերմունք են ցույց տալիս: Փաստերն ուսումնասիրելու փոխարեն նախապատմական շրջանի առաջատար մասնագետ Կարտայլակը կեղծ գտածոյի մեղադրանք է ներկայացնում Մարսելինոյին: Մարիայի հեքիաթային աշխարհը հետզհետե մթնում է, և հորն օգնելու նրա ճիգերը միայն վատթարացնում են վիճակը: Ընտանիքը հայտնվում է ճգնաժամի մեջ, իսկ քարանձավը կողպում են: Միմյանց հանդեպ ունեցած ամբողջ սերն է միայն ի զորու նրանց համար ճամնապարհ հարթել դեպի փրկություն և ճանաչում:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն