Ֆիլմեր

Հյու Հադսոն

Վերադարձ
Հյու Հադսոն

Հյու Հադսոն (ծն. 1936)     
Շոտլանդական ծագումով անգլիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Կարիերան սկսել է որպես  վավերագրող` թողարկելով և նկարահանելով բազմաթիվ մրցանակակիր ֆիլմեր: 2016-ին օպերային բեմադրիչ է եղել Գերմանիայում: Նրա գործերի թվում են «Ֆանխիո» (1975), «Հրե անվակառքեր» (1981, չորս «Օսկար», ներառյալ լավագույն կինոնկարի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ լավագույն կինոնկարի համար), «Գրեյսթոուք. կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը» (1984, ներկայացվել է չորս «Օսկար»-ի), «Հեղափոխություն» (1985), «Մոլորված հրեշտակներ» (1989, ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղին»), «Իմ հեռավոր կյանքը» (1999), «Ես երազում  էի Աֆրիկայի մասին» (2000, Կաննի ՄԿՓ-ի եզրափակիչ ֆիլմ), «Խանգարում» (2011, 70 րոպեանոց վավերագրություն BBC4-ի պատվերով), «Ալտամիրա» (2016) ֆիլմերը:

Ֆիլմացանկ
A..., այսինքն՝ Apple(1963, կ/մ), Մերօրյա դիզայն(1965, կ/մ), Կրիան և ճագարը 1967, կ/մ), Անդիմադրելին (1971), 12-րդ էսկադրոնի ծովահենները (1978, վավեր.), Ֆանխիո. կյանքը` ժամում 300 կմ  արագությամբ (1980, վավեր.), Հրե անվակառքեր (1981), Գրեյսթոուք. կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը (1984), Հեղափոխություն (1985), Մոլորված հրեշտակներ (1989), Լյումիեր և ընկերություն  (1995, նովել), Իմ հեռավոր կյանքը (1999), Ես երազում  էի Աֆրիկայի մասին (2000), Խանգարում. կենաց և մահու հարց (2011, վավեր.), Ալտամիրա (2016):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն