Նորություններ

Համագործակցություն ՀՀ-ու՝մ օտարերկրյա դեսպանությունների հետ

Վերադարձ 03 Հուլիսի 2017 14:19
Համագործակցություն ՀՀ-ու՝մ օտարերկրյա դեսպանությունների հետ

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հուլիսի 3-ին, մամլո ասուլիսով ներկայացրեցին փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում օտարերկրյա առաքելությունների հետ: Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության մշակույթային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:         

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս պատիվ ունի համագործակցելու ՀՀ-ում մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ: Փառատոնային բազմաթիվ նախաձեռնություններ իրականացվում են վերոհիշյալ կազմակերպությունների աջակցությամբ:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի համատեղ նախաձեռնություն, որին այդ տարի աջակցում է նաև l'Institut français-ը: Այս տարի լրանում է ֆրանսիական կինոյի ամենանազդեցիկ ռեժիսորներից մեկի՝ Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյակը: Այս կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցվի ռեժիսորին և կցուցադրվի նրա ֆիլմերի ընտրանին:

24 ժամ ծաղրածուի կյանքից Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա)
Ստվերների բանակը Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա/Իտալիա)
Լեոն Մորեն, քահանա Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա/Իտալիա)
Ծովի լռությունը Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա)
Կարմիր շրջան Ժան-Պիեռ Մելվիլ (Ֆրանսիա/Իտալիա)


«Կարմիր շրջան» ֆիլմը, որը Ժան-Պիեռ Մելվիլի վերջին աշխատանքներից էր, կբացի «Ֆրանսիական կինոյի օր»-ը:
Պորտուգալացի կինոգետ, Մելվիլի մասնագետ և «Մելվիլը Մելվիլի մասին» (1969) գրքի հեղինակ Ռուի Նոգեյրան հատուկ դասախոսություն կկարդա ռեժիսորի վերաբերյալ:

«Ոսկե ծիրան»-ի մրցութային և արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված են ֆրանսիական արտադրության 10 ֆիլմեր: Կանի հիմնական մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» (Ֆրանսիա) ֆիլմը կցուցադրվի Երևանյան պրեմիերաների շրջանակներում:

 «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի նաև «Գերմանակական կինոյի օր», որը կբացվի «Ոսկե արմավենու ճյուղի» առաջադրված Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերատարն է Դայան Կրուգերը, ով արժանացել է Կանի 70-րդ կինոփառատոնի  «Լավագույն դերանուհի» մրցանակին:
Վեց գերմանական ֆիլմեր ներկայացված են փառատոնի տարբեր ծրագրերում: Իսկ Կանի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում ներկայացված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն»-ը ընդգրկված է «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

 «Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր»:
Կցուցադրվի Անջեյ Վայդայի վեջին ֆիլմը: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Անցած տարի կինոռեժիսորը պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում իր մեծ ավանդի համար: Նրան հետմահու այս մրցանակով պարգևատրելով և վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ հարգանքի տուրք է մատուցում նրա հիշատակին:

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը ուրախ է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցության վերականգնման համար:

Կցուցադրվեն բրազիլական արտադրության երկու ֆիլմ:
«Հավանայի կատուն» ռեժ. Դասիու Մալտա (Բրազիլիա)
«Արաբիա», ռեժ. Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա)

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը:
Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում միշտ ակտիվ է եղել ռուսական առաջատար լրատվամիջոցների և լրագրողների ներկայությունը «Ոսկե ծիրանի»-ին: Այս տարի ևս փառատոնը լուսաբանելու է ռուսական մշակութային հեռուստաալիք «Կուլտուրա»-ն։

Փառատոնը կհյուրընկալի հայտնի ռուս կինոքննադատներ Կիրիլ Ռազլոգովին, Անտոն Դոլինին, ով վերջերս նշանակվել է «Իսկուստվո Կինո» (Կինոարվեստ) ամսագրի գլխավոր խմբագիր և այլն։
Տեղի կունենան նաև Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» և Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները:

Փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն