Ֆիլմեր

Դեյվիդ Աթենբորոն եվ հսկա դինոզավրը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Ռեժիսոր Շարլոթ Սքոթ
 

Սինոփսիս

Դեյվիդ Աթենբորոն  հետևում է  նորահայտ ամենամեծ  ցամաքային կենդանու հետազոտման ընթացքին ու շրջադարձերին: Ժամանակակից գրաֆիկայի միջոցներն օգտագործելով՝ ֆիլմը երևան է բերում դինոզավրի ներքին կառուցվածքն ու ապրելակերպը: Բրածոներն ի մի են գալիս՝ դառնալով  հսկա դինոզավրի մի նոր տեսակ՝ տիտանոզավր: Աթենբորոն  հանդիպում է հնէաբաններին, որոնց բացահայտումների բարձրակետը հսկայական   կմախքի  նմանակի պատրաստումն է: 2014-ին մի հովիվ  արգենտինական անապատում քարից դուրս ցցված հսկայական բրածո ոսկորի ծայր է նկատում: Հնէաբանների  պեղած առաջին հանածոն 2.4 մետր երկարությամբ մի ազդրոսկր էր՝ երբևէ գտնվածներից ամենամեծը:  Պեղումների ավարտին նրանք ավելի քան 220  գտածո ոսկոր ունեին: Բրածոները պատկանում են մի նոր տեսակի  հսկա բուսակեր տիտանոզավրի՝ երկրի վրա երբևիցե ապրած ամենախոշոր կենդանուն:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն