Ֆիլմեր

Ինչպես փոխել աշխարհը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Ռեժիսոր Ջերի Ռոթուել
 

Սինոփսիս

1971-ին ակտիվիստների մի փոքր խումբ Կանադայի Վանկուվեր քաղաքից նավարկության է ելնում հին ձկնորսանավով: Նրանց առաքելությունը Ամչիթքայում (Ալյասկա) Նիքսոնի ատոմային ռումբի փորձարկման կասեցումն էր: Ֆիլմն ընդգրկում է  շուրջ քառասուն տարի անհայտ մնացած տպավորիչ արխիվային կադրեր: Ժամանակակից էկոլոգիական  շարժման սկզբնավորման օրերին տեղի ունեցած այս պատմության  շարադրման մեջ  առանձնանում է էկոհերոս Ռորբերտ Հանթերն այսօր Greenpeace  անունով հայտնի կազմակերպության մեջ ունեցած իր դերակատարմամբ: Ֆիլմն ընդգրկում է 1971-ին միջուկային փորձարկումների գոտի մտնելու առաջին արշավից մինչև  կետերին ու փոկերին առնչվող առաջին արշավներն ընկած ժամանակահատվածը` ավարտվելով 1979-ին, երբ սեփական հաջողությանը զոհ գնալով՝ հիմնադիրները թողեցին  իրենց գլխավոր  դերը  Greenpeace International-ը ստեղծելու համար: Ֆիլմը ներկայացնում է արշավախմբի առաջին անդամների անձնական  դիմանկարներն ու բուն ակտիվությունը՝ իդեալիզմը՝ ի հակադրություն պրագմատիզմի, սկզբունքայնությունը՝ ի հակադրություն փոխզիջման: Նրանք համամիտ են, որ մի բուռ մարդիկ կարող են փոխել աշխարհը, պարզապես միշտ չէ, որ համամիտ են այն հարցում, թե ինչպես  դա անել:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն