Նորություններ

Նոր համագործակցություն հանուն հայկական կինոարվեստի

Վերադարձ 03 Հուլիսի 2017 17:30
Նոր համագործակցություն հանուն հայկական կինոարվեստի

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այսօր մեր տարածաշրջանի ամենախոշոր և սպասված մշակութային իրադարձություններից մեկն է: Այս գործում մեծ նպաստ ունեն նաև «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ գործընկերները:

Ուրախությամբ և սիրով տեղեկացնում ենք, որ «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի 14-րդ թողարկման իրագործման հարցում մեծ նպաստ ունի մեր նոր գործընկեր «Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամը»: Սույն  համագործակցությունը «Ոսկե ծիրանին» մեկ քայլով ավելի է մոտեցնում  իր տեսլականին և Հայաստանը համաշխարհային կինոքարտեզի վրա տեսանելի, միջազգային կինոգործընաթցներին մասնակից և ժամանակակից կինոմիտքը հայաստանցուն հասանելի դարձնելու առաքելությանը:  

Հիմնադրամը, որը ստեղծվել է 1986թ.-ին ամերիկահայ գործարար և բարերար Հրայր Հովնանյանի կողմից, իր նշանակետում է պահում մշակութային և կրթական ծրագրերի հովանավորչությունը և անկախությունից ի վեր բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Արցախում:

«Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամ»-ի գործունեության հարուստ պատմությունը փաստում է, որ հիմնադրամը բծախնդիր է աջակցության հայտ ներկայացրած նախաձեռնությունների հանդեպ: Ուստի, Ոսկե ծիրանի հետ համագործակցելու որոշումն էլ մեր 14 տարվա նպատակային աշխատանքի վկայությունն ու գնահատումն է:

Լիահույս ենք, որ նորասկիզբ համագործակցությունը շարունակական կլինի:

 

http://www.aravot.am/2017/07/03/895180/

http://www.irates.am/hy/1498808328

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն