
Տատյանա Դանիլյանց
Վերադարձ
ՏատյանաԴանիլյանց
1994-ին ավարտել է Մոսկվայի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի ակադեմիան, իսկ 2004-ին՝ Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացը (ռեժիսուրայի բաժին): 1997-ին Կրակովում վարպետության դաս է առել ռեժիսոր Անժեյ Վայդայից: Նույն թվականին բելգիացի անկախ ռեժիսոր Բորիս Լեմանի օգնականն է եղել: 1998-ից Ռուսաստանի մի շարք մասնավոր ու պետական հեռուստաընկերություններում աշխատել է որպես լրագրող և ռեժիսոր: Եղել է նաև գովազդային միջազգային ընկերությունների (Grey WorldWide և այլն) ստեղծագործական խորհրդատու: 2001-ին գործընկերների հետ հիմնել է Butterfly Angel Film կինոընկերությունը, որն արտադրում է մշակութային ու հասարակական շեշտադրում ունեցող ֆիլմեր: Դանիլյանցը նաև տեսողական արվեստագետ է և բանաստեղծուհի: Ռուսատանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում կայացած բազմաթիվ ցուցահանդեսերի հեղինակ է, մասնակցել է Մոսկվայի ժամանակակից արվեստի բիենալեին: Բանաստեղծությունների երեք ժողովածու է տպագրել Ռուսաստանում, թարգմանված ևս չորս գիրք՝ Ռուսաստանից դուրս: 2010-ից Ժամանակակից արվեստի կենտրոնի Վիզուալ արվեստների դպրոցի կինոռեժիսուրայի ավագ դասախոս է:
Ֆիլմացանկ
Հին նեգատիվներ (1997), Ու (2001), Երազների որմնանկարներ (2006), Ծածուկ պարտեզ (2008), Լողացող Վենետիկը (2012, վավեր.), Ի հիշատակ Սերգեյ Փարաջանովի. վենետիկյան զրույցներ (2015, վավեր.), Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին (2016, վավեր.):
