Ֆիլմեր

Gimme Danger

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Gimme Danger
Պրոդյուսեր(ներ) Քարթեր Լոգան, Ֆերնանդո Սուլիչին, Ռոբ Ուիլսոն
Ռեժիսոր Ջիմ Ջարմուշ
Սցենարի հեղինակ(ներ) Ջիմ Ջարմուշ
Օպերատոր Թոմ Քրյուգեր
Հնչյունային ձևավորող` Ռոբերտ Հայն
Մոնտաժող` Աֆոնսու Գոնսալվիս, Ադամ Քուրնից
Նկարահանվել են` Իգի Փոփը, Ռոն Աշթոնը, Սքոթ Աշթոնը, Ջեյմս Ուիլյամսոնը, Սթիվ Մաքքին, Մայք Ուոթը, Քեթի Աշթոնը, Դանի Ֆիլդսը:
Արտադրող ընկերություն Low Mind Films New Element Media
 

Սինոփսիս

Հակամշակութային հեղափոխության ընթացքում Միչիգանի Անն Արբոր քաղաքում ծնված  The Stooges խմբի հզոր ու հարձակողական ոճի ռոքնռոլը խառնարանի  պես պայթեց   60-ականների վերջի երաժշտական  համապատկերում: Լսարանի վրա ներգործելով ռոքի, բլյուզի, R&B-ի և  ազատ ջազի համակցությամբ՝ խումբն այն սերմերը ցանեց, որոնցից  հետագա տասնամյակների ընթացքում  երևան եկան  փանքը  և  այլընտրանքային ռոքը: Ջիմ  Ջարմուշի նոր աշխատանքը՝ «Gimme Danger»-ը, բոլոր ժամանակների մեծագույն ռոք խմբերից մեկի՝ The Stooges-ի   պատմության ժամանակագրությունն է: Ֆիլմը The Stooges-ի ծնունդը ներկայացնում է երաժշտական, մշակութային, քաղաքական, պատմական  համատեքստում և  կապակցելով խմբի խիզախումներն ու ձախողումները՝ բացահայտում   նրա սկզբնական կոմերցիոն դժվարությունների պատճառները, ստեղծագործական ոգեշնչումները, ինչպես նաև մնայուն ժառանգությունը:

Մրցանակներ
«Քննադատների շաբաթ» ծրագրի մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար, Կաննի ՄԿՓ, 2016

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն