Ֆիլմեր

Ջիմ Ջարմուշ

Վերադարձ
Ջիմ Ջարմուշ

Ջիմ Ջարմուշ (ծն. 1953)
Նյու Յորք է եկել Աքրոնից (Օհայո)` Քոլամբիա համալսարանում և Նյու Յորքի համալսարանի կինոդպրոցում սովորելու նպատակով: Կինոարվեստ է ուսանել նաև Փարիզի Ֆրանսիական ֆիլմադարանում: Եղել է Նիքոլաս Ռեյի և Վիմ Վենդերսի ասիստենտը «Կայծակ ջրի վրա» ֆիլմում (1980), որից հետո ընդամենը 15 000 դոլար  բյուջեով նկարահանել է   իր առաջին  ֆիլմը՝ «Մշտական արձակուրդը»:  Մեծ դժվարություններից հետո  գտել է գերմանացի պրոդյուսեր Օտտո Գրոքենբերգերին, որը նրան ապահովել է լիարժեք գեղարվեստական հսկողությամբ: Դրա արդյունքն էր արտակարգ ոգևորիչ  «Դրախտից էլ տարօրինակ» ֆիլմը (1984), որ ռեժիսորը կառուցել է  Ճչան Ջեյ Հոքինսի  I Put a Spell on You  երգի շուրջ. ֆիլմը 1984-ին Կաննի ՄԿՓ-ում  արժանացավ «Ոսկե կինոխցիկ» մրցանակին:

Ֆիլմացանկ (ընտրանի)
Մշտական արձակուրդ (1980), Դրախտից էլ տարօրինակ (1984), Օրենքից դուրս (1986), Խորհրդավոր գնացքը (1989), Գիշեր երկրի վրա (1991), Մեռյալը (1995), Ձիու տարին (1997), Ուրվական շունը. սամուրայի ուղին (1999), Սուրճ և ծխախոտ (2004), Կոտրված ծաղիկներ (2005), Հսկողության սահմանները (2009), Միայն սիրեցյալները ողջ կմնան (2013), Փաթերսոն (2016), Gimme Danger (2016):

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն