Ֆիլմեր

Արտո 1/2

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2017
Ծրագիր Արտամրցութային ծրագրեր

Արտո 1/2
Պրոդյուսեր(ներ) Կարեն Ղազարյան
Ռեժիսոր Արմեն Ռոնով
Սցենարի հեղինակ(ներ) Արմեն Ռոնով
Օպերատոր Արմեն Ռոնով
Երաժշտությունը` Արտո Թունջբոյաջյանի
Արտադրող ընկերություն Sharm Holding
 

Սինոփսիս

Զրկանքներով լի մանկություն, եղբոր կորուստ, վաղաժամ աշխատանք, Թուրքիա, Ամերիկա, Հայաստան, Արցախ, զավակներ… Պայքար ռասիզմի դեմ, ինչպես նաև անկրկնելի տաղանդ, փայլուն կարիերա, ալբոմների, ֆիլմերի երգերի ու հոլովակների ձայնագրություններ և… իսկական հեղափոխություն երաժշտության մեջ: Ահա Արտո Թունջբոյաջյանը՝ համաշխարհային ջազի ավանգարդ-ֆոլկի առաջատարներից մեկը, հայտնի վոկալիստ, կոմպոզիտոր ու սիրված, բազմաժանր երգիչ:  Եվ միշտ Արտոն անբիծ է, հարազատ երզերքների ջրերի պես զուլալ ու մաքրահոգի, մանկան պես անմեղ: Ժամանակն ասես պտտվում է նրա շուրջը և ապաստան գտնում նրա աչքերի խորքում, ուր հեռավոր ապագան այնքան մոտ է, բիբի մեջ: Ոչ թե հրաշքով, այլ իրականում քաղաքային չէկոլոգիան դառնում է էկոլոգիա. երգ ու տաղով, պար-խաղիկներով կանաչապատվում են այգիները, մեր իսկ զբոսայգիներն ու պուրակները լցվում են մեզնով, նստարաններին նստած ծերերի շուրջը՝ ավազների մեջ խաղում են երեխաներ, վարդագույն են շենքերի պատերը, իսկ բաց պատուհանից լսվող ռադիոյի ձայնը հարցնում է ինչ-որ մեկին. «Ձեզ հետաքրքրում է, թե Լոնդոնում ի՞նչ եղանակ է»: Լսվում է նորածնի ճիչ. Արտոն պապիկ է դարձել:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն