Ֆիլմեր

Արմեն Ռոնով

Վերադարձ
Արմեն Ռոնով

Արմեն  Ռոնով (ծն. 1971)
Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Ռուսաստանի նկարիչների միության, UNESCO-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:  1986-ին ավարտել է Երևանի Հ. Կոջոյանի անվան քանդակագործության և գեղանկարչության դպրոցը, 1996-ին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:  1999-ին  «Ահա կույսը արգանդում» վավերագրական ֆիլմով մուտք է գործել կինոասպարեզ՝ որպես նկարիչ, ռեժիսոր և սցենարիստ: Ռոնովը հղացել է «ազատ հակատրամաբանության հարաբերակցություն» կինոժանրը, որը մշակված է անիմացիայի և գեղարվեստական մեկնաբանման տարրերի հետ շաղկապված երևակայականի արտահայտման եղանակով: 2006-ին «Պոպրիշչին» ֆիլմը սկիզբ է դրել Արմեն Ռոնովի հեղինակային կինոյին խաղարկային ժանրում: Հայրենական և միջազգային կինոփառատոներում ֆիլմը ճանաչվել է որպես մենակինեմատոգրաֆ:  Ռոնովի գործերն աչքի են ընկնում  ասոցիատիվ մոնտաժով, գունագեղությամբ, անուրջների ոգեղենության արտացոլմամբ:

Ֆիլմացանկ
Ահա կույսը արգանդում (1999), Ուրու (2001), Քարոզ 8/34 (2001), Վարդան (2002), Կարլոս (2003), Գրիգորի (2004), Նարեկ Անտաբյան (2005), Վարուժան Վարդանյան (2005), Ստվերներ (2006), Հակոբ Հակոբյան (2006), Պոպրիշչին (2006), Ֆելիքս (2006), Դեմք (2007), Սպերանզա (2007), Աննա Կարենինա (2008), Քամանչա (2008), Բանաստեղծություններ (2009), Հանճարների արքայազնը (2009), Քանոն (2009), Չարչարանքներ ըստ Գրիգորիի (2010), Վան Խաչատուր (2010), Չեզենացի հայը (2011), Բարեկամության անկեզ մորենին (2011), Քո ցավը իմն է (2012), Իմ փոքրիկ իշխանը (2012), Ձմեռվա խնձոր (2013), Լալ որդու առակը (2013), Արտո ½ (2017):

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն