Նորություններ

«Ոսկե ծիրան» երեվանի միջազգային կինոփառատոն․ ՕՐ 1

Վերադարձ 10 Հուլիսի 2017 11:31
«Ոսկե ծիրան» երեվանի միջազգային կինոփառատոն․ ՕՐ 1

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Ըստ ավանդույթի՝ փառատոնային առաջին օրն սկսվեց մամլո ասուլիսով. Բանախոսներ Կարեն Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը և Սամվել Թադևոսյանը ներկայացրին «Կյանք ու կռիվ» ( «Հայկական համայնապատկեր») ֆիլմը:
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը: Այն այս տարի անցկացվեց Սուրբ Աննա եկեղեցում:
Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
Մինչ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը «Ոսկե ծիրանի» անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան կարմիր գորգով: Իսկ պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը:
Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ի ցուցադրությունը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն