Նորություններ

«Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ: ՕՐ 2

Վերադարձ 10 Հուլիսի 2017 22:06
«Ոսկե ծիրան» Երևանի  ՄԿՓ: ՕՐ 2

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ օրը հագեցած էր միջոցառումներով: Ինչպես միշտ, օրն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում լրագրողներին իրենց ֆիլմերը ներկայացրին Հայկական համայնապատկերի մասնակիցները, մասնավորապես՝ Լևոն Մինասյանը («Բրավո, վիրտուոզ»), Գոռ Մարգարյանը («Ջրագրություն»), Գրիգոր Պողոսյանը  («Ուր ենք գնում») Սոնա Քոչարյանները, Մարինե Քոչարյանները («Մուրատ»), Փանոս Աբրահամյանը («Օտարականը»), Աշոտ Մկրտչյանը («Օրիժին») և Վահե Խաչատրյանը («Լույսի շողեր»)

Տրվեց Հայ-թուրքական կինոպլատֆորմի մեկնարկը:  Ներկայացվեց ժյուրիի կազմը և մասնակիցներին:

Կինոռեժիսոր, սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում հանդես եկավ վարպետության դասով:

«Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Օլգա Վերեմեևայի և Ելենա Դեմիդովայի «Քամու հպումը», ինչպես նաև Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմերը:

«Լեհական կինոյի օրը» բացվեց Անջեյ Վայդայի վերջին՝ «Հետպատկերներ» կինոնկարի ցուցադրությամբ: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությունով և նրան «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնմամբ հարգանքի տուրք մատուցվեց նրա հիշատակին: Ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Ջիմ Ջարմուշի «Gimme Danger» և Վարդան Հովհաննիսյանի «Թոմ Քաթինա» ֆիլմերը: Կինոտոնի երկրորդ օրն ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ: 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն