Նորություններ

Ալբերտ Մկրտչյանի հիշատակին

Վերադարձ 01 Մարտի 2018 16:41
Ալբերտ Մկրտչյանի հիշատակին

Ալբերտ Մկրտչյանը հայկական կինոյի պատմության այն եզակի ռեժիսորն է, որը համաշխարհային կինոյի ուշադրությունն ուղղեց դեպի հայ դերասանուհին: Վենետիկի 42-րդ հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ժյուրին Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար հատուկ մրցանակով պատվեց Գալյա Նովենցին: Այս հաջողություն մեր կինոյի համար դեռևս չգերազանցված է:

Խորը վշտով տեղեկացանք, որ այսօր մեզ հետ չէ Ալբերտ Մկրտչյանը՝ «Մեր մակության տանգոյի» և հանդիսատեսի մեծ սիրուն արժանացած մի շարք այլ ֆիլմերի հեղինակը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր ցավակցությունն է հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին, բարեկամներին և նրա կինոյի սիրահարներին:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն