Նորություններ

«Ներածություն. ՍինեՄիտք աշխատարանը»

Վերադարձ 07 Ապրիլի 2018 12:00
«Ներածություն. ՍինեՄիտք աշխատարանը»

    

Ապրիլի 6-ին ՀԲԸՄ Հայաստանի սրահում տեղի ունեցավ «Ներածություն. ՍինեՄիտք աշխատարանը» միջոցառումը, որի ընթացում ներկայացվեցին նախագծի մանրամասները:

Աշխատարանը, որ տեղի է ունենալու ամեն շաբաթ օր՝ ապրիլի 21-ից հունիսի 23-ը, նախատեսված է լինելու առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի նախագծերի վրա աշխատող ռեժիսոր/սցենարիստների համար: Տասը մասից բաղկացած աշխատարանն ուղղված է լինելու հասարակական խոսքի հմտությունների մշակմանը և չի ծառայելու գաղափարի զարգացմանը:

Բանախոսներից մեկը՝ Քրիստինե Սարգսյանը, ով վարելու է աշխատարանն առաջիկա երկու ամիսների ընթացքում, պատմեց «Մտածի՛ր» նախագծի մասին, որն արդյունավետ խոսքի միջոցով անձնական զարգացման հասնելու ծրագիր է: «Մտածի՛ր»-ն ընկած է լինելու դասընթացների հիմքում և օգնելու է մասնակիցներին ավելի գրավիչ և հետաքրքիր ներկայացնել իրենց նախագծերը:

Աշխատարանին դիմելու պայմաններն ու մյուս մանրամասնությունները կարող եք գտնել հետևյալ հղումով:

Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն