Նորություններ

Վարպետության դասեր` աշխարհահռչակ Վիմ Վենդերսի հետ

Վերադարձ 15 Հուլիսի 2008 21:31
Վարպետության դասեր` աշխարհահռչակ Վիմ Վենդերսի հետ Հուլիսի 14-ին Տիկնիկային թատրոնում ուսանողների և կինոյի սիրահարների համար աշխարհահռչակ կինոռեժիսոր Վիմ Վենդերսը անցկացրեց վարպետության դասեր:
Վիմ Վենդերսն իր խոսքն սկսեց լսարանի հետ մտերմիկ և անմիջական մթնոլորտ ստեղծելով` կարծում եք ձեր առջև կինոռեժիսո՞ր է նստած: Ամենևին ոչ, ես ընդամենը ճամփորդ եմ ,- ասաց նա:
Վենդերսն իր զրույցն սկսեց մանկության հիշողություններից, երազանքներից և կինոյի հետ իր ունեցած առաջին շփումից: Ճամփորդությունն , ընդհանրապես, նրա կյանքի ամենակարևոր մասն է: Ամենևին էլ չի երազել կիանոռեժիսոր դառնալ: Երազելով գեղանկարիչ դառնալու մասին` հետագայում իրավիճակների բերումով, նա տարվեց կինոյով:
Բոլորդ էլ հաջողակ եք, միայն պետք է վստահորեն ընտրել ճիշտ մասնագիտություն,-ասաց Վիմ Վենդերսը : Հետո խոսեց իր ստեղծագործական կյանքի ձախողումներից , իր փորձից: Ծանոթանացավ լսարանի, լսեց շատեռին, հետ հարցրեց . ՚Ի՞նչ եք կարծում, մենք ի՞նչ ընդհանրություն ունենք: Մտածե՞լ եք երբևէ ինչու եք ուզում ֆիլմ նկարել: Ես, օրինակ երեք- չորս ֆիլմ նկարելուց հետո էլ մտածում էի նկարիչ դառնալու մասին”:
Վենդերսը նկատեց որ շատերն ուզում են ֆիլմ նկարել հայտնի դառնալու, ոմանք էլ հարստանալու համար , ըստ նրա , դա սխալ մոտեցում է. “Մի շատ կարևոր բան պիտի քեզ դրդի, ձգի, տանի դեպի ֆիլմը” :
«Իմ ֆիլմերի շարժառիթը նաև տեղանքի հանդեպ իմ հետաքրքրասիրությունն է, տեղանքի զգացումը ,երբ քեզ անծանոթ տարածությունը շփվում է քեզ հետ, պատմում քեզ իր պատմությունը” ,- ասում է կինոռեժիսորը :
Իսկ ի՞նչ է ասում նրան Հայաստանը որպես տարածք :
«Ես դեռ չեմ հասցրել ճանապարհորդել , բայց պատրաստված եմ եկել, սպասում եմ, որ տեղանքն ինքը պատմի իր մասին»:
Երեք ժամ տևողությամբ զրույցն ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափերով ու ոգևորությամբ:Կինոյի երկրպագուները երկար են հիշելու այս եզակի հանդիպումը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն