Նորություններ

Ոսկե Ծիրանը Կաննի փառատոնում

Վերադարձ 06 Մայիսի 2008 12:02
Մայիսի 23-ին Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկայանա շնորհանդես` Ոսկե Ծիրան փառատոնի 5 ամյակի կապակցությամբ: Կանն, 115, փ.Կրուազետ հասցեում կհյուրընկալվեն բազմաթիվ հյուրեր` ռեժիսորներ, ֆիլմ արտադրողներ: Հյուրերին կընդունեն Ոսկե Ծիրան փառատոնի նախագահ, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը և փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, Ֆրանսիայում Ոսկե Ծիրան Միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Ռայմոնդ Եզեգուլյանը :
Կլինեն հանդիպումներ այն կինոգործիչների հետ, ովքեր հուլիսի 13-20-ը մասնակցելու են Ոսկե Ծիրան 5-րդ կինոփառատոնին և կինոգործիչներ, ովքեր հյուր են եղել Ոսկե Ծիրանի նախորդ տարիներին, այդ թվում ` ֆրանսիացի կինոռեժիսոր Բրունո Դյումոնը, ով այս տարի Կաննում գլխավորելու է “Ոսկե Խցիկ” մրցույթի ժյուրին, 3-րդ Ոսկե Ծիրանի գլխավոր մրցանակակիր, թայվանցի կինոռեժիսոր Հու Սյաո Սյանը, ով լինելու է կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահ, գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը, ով այս տարի կլինի Ոսկե Ծիրանի պատվավոր հյուրերից մեկը և այլոք:
Այդ օրերին Փարիզ 75008, Ելիսեյան Դաշտեր 34 հասցեում կբացվի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնի ֆրանսիական ներկայացուցչությունը:
Կաննի կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի Ատոմ Էգոյանի “Երկրպագում” ֆիլմը, որը կցուցադրվի նաև այս տարի հուլիսի 19-ին Ոսկե Ծիրանի փակման արարողությունից առաջ:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն