Նորություններ

Կինոփառատոնը կմեկնարկի Ազատության հրապարակում

Վերադարձ 08 Հուլիսի 2007 21:06
Ազատության հրապարակում արդեն կազմվում է այն բեմը, որտեղ հուլիսի 9-ին, ժամը 22:00-ին տեղի է ունենալու “Ոսկե Ծիրան” 4-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:
Այս տարի բացման արարողությունը բացօթյա է, ինչը հնարավորություն կտա երեւանցիներին եւ Երեւանի հյուրերին զգալ Մեծ արվեստի ոգին, հանդիպել եւ ճանաչել կինոաշխարհի հայտնի գործիչներին:
Փառատոնի անակնկալներից է Կենաց Ծառը, որը կտեղադրվի բեմի վրա: Ծառից կկապվեն փառատոնի մասնակից բոլոր ֆիլմերի անունները ժապավենների վրա: Հայկական ավանդույթի համաձայն Կենաց Ծառը մոգական ուժ ունի. եթե երազանք ես պահում ու ծառից ժապավեն կապում, այն անպայման իրականանում է: Փառատոնի ավարտին պատահականության սկզբունքով կընտրվի մասնակից ֆիլմերից մեկը, որն էլ կստանա հատուկ խրախուսական մրցանակ:
Բացման արարողության ընթացքում տեղի կունենա արդեն ավանդական դարձած Ծիրանօրհնեքը, ողջույնի խոսքով հանդես կգան փառատոնի նախագահը, ՀՀ Մշակույթի նախարարը եւ այլ պատվարժան հյուրեր: Բացման արարողությունը կավարտվի հրաշալի հրավառությամբ:
Արարողությանը կհետեւի Վիտորիո եւ Պաոլո Տավիանիների “Արտույտների ագարակը” ֆիլմի բացօթյա ցուցադրությունը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն