Ֆիլմեր

Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչչի Լուկկի

Վերադարձ
Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչչի Լուկկի

Երվանդ Ջանիկյան (ծն. է 1942, Վենետիկ)
Անջելա Ռիչչի-Լուկկի (ծն. է 1942, Լուգո դի Ռոմանյա)

Երվանդ Ջանիկյանը ծնվել է հայկական ընտանիքում, ճարտարապետություն է ուսանել Վենետիկում: Անջելա Ռիչչի Լուկկին նկարչություն է ուսանել Ավստրիայում Օսկար Կոկոշկայի հետ: Բնակություն հաստատելով Միլանում` 70-ականների կեսից գործունեություն են ծավալել կինոյի ասպարեզում` նախ նկարահանելով տեսարանային ֆիլմեր, ապա` վերամշակելով իրենց հավաքածուի հին ֆիլմերը, որոնք գունավորել են, հնչյունավորել եւ վերամոնտաժել, ինչպես, օրինակ, "Բեւեռից մինչեւ հասարակած" ֆիլմում, որտեղ օգտագործել են կինոպիոներ Լուկա Կոմերիոյի նկարահանած նյութը: Չլուսակայված ժապավենի, գաղափարախոսության եւ մշակույթի հետ աշխատելով հնագետների նման` մշակել են այնպիսի կինոուղղություն, որը վերաօգտագործված նյութը վերածում է ոչ միայն արձակի եւ պոեզիայի, այլեւ` քննադատության եւ վերլուծություն:


Ֆիլմոգրաֆիա

Վլադիմիր Պրոպպ. գայլի հոտը (1975), Քլինգերը եւ ձեռնոցը (1975), Ալիսը հոտ է քաշում վարդից (1976), Չեզարե Լոմբրոզո (1977), Պրոֆումո (1979�1980), Աբսենտի էությունը Դրվագներ (1981), Կարագյոզ (1983), Վերադարձ Խոտորջուր (1985), Բեւեռից հասարակած (1986), Մարդիկ, տարիներ, կյանքեր (1990), Մեներգ (1994), Աֆրիկյան օրագիր (1994), Գիշերերգ (1997), Խաղաղությունն ամեն ինչից վեր է (1999), Արեւելքի պատկերներ. վանդալիստական զբոսաշրջություն (2001):

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն