Նորություններ

Անկաշկանդ զրույցը ստացվեց

Վերադարձ 10 Հուլիսի 2007 11:03
”Ոսկե ծիրանի” շրջանակներում հուլիսի 10-ին Golden Tulip հյուրանոցում ՎիվաՍելի նշանի ներքո կազմակերպված պրեսկոկտեյլը լրագրողների համար փառատոնի հյուրերի եվ մասնակիցների հետ անմիջական շփման հրաշալի առիթ էր:
Մոտ 150 հայազգի եվ արտասահմանյան լրագրողներ, ովքեր հավատարմագրվել էին փառատոնը լուսաբանելու համար, բացառիկ հնարավորություն ունեին զրուցելու կինոաշխարհի ականավոր ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ կազմակերպելու կամ պարզապես մտքեր փոխանակելու:
”Պրեսկոկտեյլը հաջողվեց, քանի որ մթնոլորտը տրամադրող էր, եվ թե լրագրողները, թե մասնակիցներն իրենց ազատ ու անկաշկանդ էին
զգում”, -ասում է փառատոնի մամլո քարտուղար Նունե Ալեքսանյանը:
Պրեսկոկտեյլի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՎիվաՍել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեվատրեց ոսկե մեդալով` հայ մշակույթի զարգացմանը հետեվողականորեն աջակցելու համար:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն