
"Ոսկե ծիրան" Երևանի միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայկական կինոյին վերաբերող լավագույն հոդվածաշարի մրցույթ: Մրցույթը կմեկնարկի փառատոնի շրջանակներում և կդիտարկի փառատոնի շրջանակներում ներկայացված հայկական ֆիլմերի վերաբերյալ վերլուծական հոդվածները: Պարտադիր պայմաններից է առնվազն հինգ նյութից բաղկացած շարք ներկայացնելը, որոնք պետք է լինեն ոչ պարզապես տեղեկատվական, այլ հետազոտական և վերլուծական բնույթի: Մրցույթը կդիտարկի Փառատոնի ընթացքում և Փառատոնի ավարտից հետո մինչև հուլիսի 30-ը հրապարակված նյութերը: Մրցույթը նպատակ ունի առավել աշխուժացնել փառատոնին մասնակից հայկական ֆիլմերի շուրջ հետաքրքրությունը և այդպիսով փորձ անել առավել զարկ տալ հայկական կինոյի զարգացմանը:
Մրցույթը սահմանում է երկու մրցանակ` յուրաքանչյուրը 500 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի չափով, որոնք համապատասխանաբար կշնորհվեն մեկ կինոգետի և մեկ լրագրողի:
