Ֆիլմեր

Ալբերտ Հյուզ, Ալեն Հյուզ

Վերադարձ
Ալբերտ Հյուզ, Ալեն Հյուզ

Հյուզ եղբայրներ (Ալբերտ և Ալեն Հյուզ, ծն. 1972, Դեթրոյթ, Միչիգան, ԱՄՆ)
Ամերիկացի կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և սցենարիստներ: Երկվորյակ եղբայրներ են, ծնվել են աֆրոամերիկացի հորից և ամերիկահայ մորից, որի ընտանիքը թեհրանցի իրանահայեր էին: Կինոյով զբաղվելու որդիների ձգտումը քաջալերելով` մայրը նրանց տեսախցիկ է նվիրել, երբ 12 տարեկան էին: Տղաներն սկսել են իրենց ազատ ժամանակն անցկացնել կարճամետրաժներ նկարահանելով ("Սպառնալիք", "Շրջանցում"): Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ալբերտը սովորել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի կինոդպրոցում: Եղբայրների անդրանիկ ֆիլմը` "Սպառնալիք II. հասարակություն"-ը, առաջին անգամ ցուցադրվել է Կաննի ՄԿՓ-ում: Հաջորդ աշխատանքը` "Հանգուցյալ նախագահները", որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն էր, 1995-ին ներկայացվել է Նյու Յորքի ԿՓ-ում: Սրան հետևել է "Ամերիկացի կավատ" լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1999-ին Սանդենս ԿՓ-ում: 2001-ին եղբայրները նկարահանել են "Դժոխքից" ֆիլմը` Ջոնի Դեփի և Հիթեր Գրեմի մասնակցությամբ: Փոքր էկրանի գործադիր պրոդյուսերների նրանց դեբյուտն է դարձել "Չարիքին դիպչելիս" հեռուստասերիալը: Ալեն և Ալբերտ Հյուզերն իրենց տաղանդը փորձել են նաև երաժշտության ասպարեզում: "Սպառնալիք II. հասարակություն" և "Հանգուցյալ նախագահներ" ֆիլմերի համար նրանց գրած երաժշտության սկավառակը, լույս տեսնելով, դարձել է պլատինե: Եղբայրների նախկին նախագծերի թվում են այնպիսի մրցանակակիր արտիստների երաժշտական տեսահոլովակները, ինչպիսիք են Մարվին Գեյը (Inner City Blues) և Այզեք Հայզը (Walk On By-ի վերաթողարկումը): Եղբայրները նկարել են նաև երկու սոցիալական գովազդ` զենքի վերահսկման վերաբերյալ ("Պատահական գնդակ" և "Այս պատերն անկանխակալ են"), որոնք առայսօր արժանացել են 44 մրցանակի, ներառյալ 4 "Կլիո"-ն:

Ֆիլմացանկ
Սպառնալիք II. հասարակություն (1993), Հանգուցյալ նախագահներ (1995), Ամերիկացի կավատ (1999), Դժոխքից (2001), Չարիքին դիպչելիս (2004, հ/ս), Հարավային Բրոնքսի ասպետները (2005, հ/ֆ), Նյու Յորք, ես սիրում եմ քեզ (նովել, 2009), Իլայի գիրքը (2010)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն