Ֆիլմեր

Վահրամ Մխիթարյան

Վերադարձ
Վահրամ Մխիթարյան

Վահրամ Մխիթարյան (ծն. 1977, Երևան)

Ուսման ընթացքում` 1998-2001 թթ., աշխատել է A1+ հեռուստաընկերությունում որպես օպերատոր: 2001-ին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը (Դմիտրի Կեսայանցի արվեստանոց): 2002-05 թթ. եղել է Երևանի «Արթսայթ» տեսաստուդիայի ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ: 2005-06 թթ. Լեհաստանում արժանացել է Ազատություն լեհ-ամերիկյան հիմնադրամի և Ֆուլբրայթի լեհ-ամերիկյան հանձնաժողովի Լեյն Քիրքլենդի անվան կրթաթոշակին: Ուսանել է Վարշավայի գեղարվեստի ակադեմիայի մեդիաարվեստի ինստիտուտում:  2009-ին և 2011-ին արժանացել է Լեհաստանի մշակույթի նախարարի Gaude Polonia կրթաթոշակին և սուվորել Անջեյ Վայդայի ռեժիսուրայի վարպետության դպրոցի խաղարկային, ապա և վավերագրական ֆիլմերի բաժիններում։ 2012-ից ասիստենտ է  Գդանսկի գեղարվեստի ակադեմիայում:

 

Ֆիլմացանկ
Նրանք քեզ են սպասում (2000, վավ.), Կաթնեղբայր (2014, կ/մ), Հովվի երգը (2014, վավ. ):

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն