Ֆիլմեր

Դոնժուանը

Վերադարձ
Մասնակցության տարեթիվ 2016
Ծրագիր Վավերագրական ֆիլմերի մրցույթ

Դոնժուանը
Պրոդյուսեր(ներ) Անտոնիո Ռուսսո Մերենդա
Ռեժիսոր Եժի Սլադկովսկի
Սցենարի հեղինակ(ներ) Եժի Սլադկովսկի
Օպերատոր Վոյչեխ Ստարոն
Երաժշտությունը` Տիմո Հիետալա
Մոնտաժող` Ագնեշկա Բոյանովսկա, Յակուբ Սլադկովսկի
 

Սինոփսիս

22-ամյա Օլեգը չի համապատասխանում մոր՝ Մարիաննայի՝ իսկական տղամարդու իդեալին: Նա համոզված է, որ Օլեգը աուտիկ անբանի մեկն է: Օլեգը Նիժնի Նովգորոդի համալսարանի ուսանող է և պիտի առցանց դասախոսությունների շարքին հետևի, բայց մայրը կարծում է, թե նա ամբողջ օրը հեռուստաէկրանի առաջ է անցկացնում: Օլեգը նաև ընկերության կարիք չունի: Ֆիլմը բարձրացնում է ինտրովերտության և աուտիզմի տարբերության հարցը: Ե՞րբ է Օլեգը վիճակվելու վերջապես լինել այն, ինչ կա: Լուծումն ի վերջո գալիս է անսպասելի աղբյուրից: Այս քնքուշ ու տխուր տրագիկոմեդիան, որ դերային խաղերի մասին է՝ թե՛ թերապևտիկ թատրոնում, թե՛ ընտանեկան դրամաներում, ինչպես նաև դրանց ընդմիջումներին, միաժամանկ և՛ նուրբ է, և՛ ագրեսիվ՝ շատ բան  ասելով նորմալության ու աննորմալության սահմանումների, իշխանության ու սիրո դինամիկայի մասին:

Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ, 2015, «Վիշապ» մրցանակ լավագույն սկանդինավյան վավերագրական ֆիլմի համար, Գյոթեբորգի ՄԿՓ, 2016, «Իմ սերունդ» մրցանակ, ZagrebDox ՄԿՓ, 2016

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն