Ֆիլմեր

Եժի Սլադկովսկի

Վերադարձ
Եժի Սլադկովսկի

Եժի Սլադկովսկի (ծն. 1945)

Ծնվել է Ռադոմում (Լեհաստան): 1971-ին դասական բանասիրության մագիստրոսի կոչում է ստացել Լեհաստանի Տորունի համալսարանից: 1973-ին ավարտել է Վարշավայի համալսարանի Lրագրության ինստիտուտի լուսանկարչության և հեռուստատեսության բաժինը: 1972-82-ին աշխատել է Լեհաստանի հեռուստատեսությունում (TVP)` որպես հաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր: 1982-ին արտագաղթել է Շվեդիա: 1983-ից մինչ օրս   Շվեդիայի հեռուստատեսության, Շվեդական կինոինստիտուտի, Ֆինլանդիայի, Դանիայի և Նորվեգիայի հեռուստատեսությունների, ինչպես նաև Լեհաստանի հեռուստատեսության և Կինոարվեստի լեհական ինստիտուտի (PISF) արտահաստիքային աշխատակից է: 1993-ից առայսօր Սլադկովսկին համագործակցում է «Արտե» ֆրանս-գերմանական հեռուստացանցի և գերմանական ZDF-ի հետ: Տարբեր վայրերում ստեղծված ավելի քան 50 ֆիլմի (հիմնականում վավերագրական աշխատանքներ, որոնց կենտրոնում մարդու վիճակն է) պրոդյուսերը և ռեժիսորն է: Նրա ֆիլմերի հերոսները մարդիկ են, որոնք բախվում են դրամատիկ փոփոխությունների, գոյատևման պայքար մղում, ինչպես նաև այնպիսի անհատներ, ովքեր փորձում են ավելի ու ավելի ծանր պայմաններում շարունակել արժանավայել կյանքը:

 

Ֆիլմացանկ

Այբուբեն (1985), C.C.C.C. (1986), Սիրո գիշեր (1990), Տունդրայի երեխաները (1994), Նոբելյան կույսեր (2002), Իմ ամերիկյան ընտանիքը (2004), Լավագույն ընկերներ (2006), Դրախտ (2007), Հանցագործության օրագիր (2008), Օղու գործարան (2010), Դոնժուանը (2015):

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն